Artsakhpress

Վերլուծական

Բրատիսլավայի հանդիպումը և բանակցային գործընթացում արձանագրված արդյունքները

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Բրատիսլավայի հանդիպումը և բանակցային գործընթացում արձանագրված արդյունքները

Բրատիսլավայի հանդիպումը և բանակցային գործընթացում արձանագրված արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի սկզբանե հանդիպումից մեծ ակնկալիքներ չկային՝ հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական և ոչ կառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև հանդիպումից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի սադրիչ հայտարարությունները և ԵԱՀԿ-ում Ադրբեջանական պատվիրակության կողմից փաստաթղթի շրջանառումը, որն իր բովանդակությամբ և ձևակերպումներով բավական խնդրահարույց էր:
Հաշվի առնելով այս բացասական ֆոնը՝ բնականաբար, հանդիպման շրջանակներում հնարավոր չէր որևէ բովանդակային քննարկում ակնկալել: Ավելին, հայկական կողմը հստակ արձանագրել է, որ կարգավորման բովանդակային հարցերի շուրջ բանակցություններում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավումն անհրաժեշտություն է:
Հայկական կողմը հանդիպման ընթացքում կարևորել է նաև հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Վերջին շրջանում արձանագրված սահմանային միջադեպերը, թերևս, ընդգծում են հրադադարի ամրապնդման և ընդհանրապես ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորման գործընթացին, ապա, ամենայն հավանականությամբ, քննարկման հիմնական առարկան եղել է Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխայցելության ծրագիրը, որի շարունակականությունը դեռ պետք է համաձայնեցնել:
Հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ համատեղ հայտարարությամբ: Հատկանշական է, որ հայտարարությունը հնգակողմ չէ, չնայած հանդիպումից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը նման ակնկալիք էր հայտնել:
Հայտարարությունն, ըստ էության, միտված է ամփոփել 2019թ. բանակցային գործընթացը՝ արձանագրելով հիմնական արդյունքները և ուրվագծելով գործընթացի հետագա ուղենիշերը: Հայտարարության մեջ կարևորվում են այնպիսի արդյունքներ, ինչպիսիք են բռնության հարաբերական ցածր մակարդակը, լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով օպերատիվ կապի ուղիների կիրառումը, լարվածության նվազեցմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստմանն ուղղված քայլերը, մարդասիրական միջոցառումները (լրագրողների փոխայցեր, բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը):
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց հայտարարության մեջ շեշտում են նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, մասնավորապես՝ աջակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ անհետ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում (Փարիզ, 2014թ.), ինչպես նաև ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային առաքելությունը (2016թ.):
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման սկզբունքներին՝ պատվիրակությունների ղեկավարները վերահաստատել են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009թ. Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: (hատկանշական է, այդ հայտարարությունը ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում արված առաջին հայտարարությունն է, որտեղ նշվում է երեք հիմնարար սկզբունքների մասին): Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012թթ.: Ըստ էության, համանախագահ երկրները հակամարտության կարգավորման հիմքում շարունակում են տեսնել Մադրիդյան սկզբունքները՝ հնարավոր վերափոխումներով, որոնք արդեն պետք է վերջնական տեսքի բերեն և համաձայնեցնեն բանակցող կողմերը:
Պատվիրակությունների ղեկավարները ընդգծել են նաև, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Նրանք կոչ են անում կողմերին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց հետաձգումների կամ պայմանների: Համանախագահների այս մոտեցումը նորություն չէ, իսկ ընտրված բառակազմը հավասարակշռված է և պարունակում է ակնարկներ՝ ուղղված բոլոր կողմերին:
Ամփոփելով նշենք, որ Բրատիսլավայում կայացած հանդիպումից ի սկզբանե մեծ ակնկալիքներ չկային, ինչը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ գործոններով, և առաջին հերթին՝ Ադրբեջանի ոչ կառուցողական գործելաոճով: Սակայն, եթե  բանակցային գործընթացը դիտարկենք ողջ տարվա կտրվածքով, ապա ակնհայտ է, որ տարբեր ուղղություններով արձանագրվել են թեև համեստ, սակայն որոշակի արդյունքներ, որոնք արձանագրված են նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է բովանդակային բանակցություններին, այս ոլորտում, ցավոք, էական առաջընթաց հնարավոր չի եղել արձանագրել նախևառաջ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման պատճառով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search