Artsakhpress

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը

Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ:

ՌԴ ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը

ՌԴ ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի հանդիպումից հետո, փոխանցում է tert.am-ը:
«Կարևոր է, որ Թբիլիսիում առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցմանը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ից ընդգծել են, որ Վրաստանում տիրող ընթացիկ իրավիճակը համարում են երկրի ներքին գործը:
«Ռուսաստանը սկզբունքորեն զերծ է մնում այլ երկրների ներքին քաղաքական գործընթացներին միջամտելուց: Մենք շահագրգռված ենք Վրաստանում և Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»,-շեշտել են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հրաման ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն արձակել էր ս.թ. հուլիսի 8-ին՝ Թբիլիսիում տիրող անհանգստությունների և բողոքի ցույցերի պատճառով ստեղծված վտանգավոր իրավիճակի հետևանքով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս․ ԱՀ ԱՆ

Search