Artsakhpress

Միջազգային

Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արեւելք մի քանի հազար լրացուցիչ զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը

Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արեւելք մի քանի հազար լրացուցիչ զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը:

Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արեւելք մի քանի հազար լրացուցիչ զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը

Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արեւելք մի քանի հազար լրացուցիչ զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Ջոն Ռուդը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը մտադիր է փոխել տարածաշրջանում տեղակայված զինծառայողների թիվը, փոխանցում է news.am-ը:
Ուրիշ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ քննարկվում է Մերձավոր Արեւելք 5-ից մինչեւ 7 հազար զինծառայող ուղարկելու տարբերակը, բայց բոլորը ընդգծել են, որ դեռեւս վերջնական որոշումներ չեն ընդունվել:
Նախագահ Դոնալդ Թրամփն թվի մեծացմանը հավանություն է տվել, չնայած նաեւ մշտապես պնդում է Մերձավոր Արեւելքից զորքերի դուրսբերման անհրաժեշտության եւ «անվերջանալի պատերազմներին» վերջ տալու մասին:
Ի պատասխան զորքերի թվաքանակի հնարավոր մեծացման մասին հարցին՝ Թրամփը նախօրեին լրագրողներին ասել է. «Երբ որոշում ընդունենք, այդ մասին կհայտարարենք: Իհարկե, սպառնալիք կարող է լինել: Եվ եթե այդպիսին լինի, ապա դրա պատասխանը հուժկու կլինի»:
Հինգշաբթի ավելի ուշ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել էր, որ նախագահը պատրաստ է ավելի շատ զինվորականներ ուղարկել Մերձավոր Արեւելք: «Եթե զորքերն անհրաժեշտ են Իրանին զսպելու համար, մենք նրանց տարածաշրջան տեղափոխելու հնարավորություն ունենք, չնայած չեմ կարծում, որ դա տեղի կունենա հենց հիմա»,- ասել է Օ՛Բրայենը:
Զինվորական առաջնորդները պնդում են, որ ԱՄՆ-ն պետք է մեծացնի տարածաշրջանում իր ներկայությունը, որ զսպի Իրանին ավելի ծավալուն հարձակումներ կատարելուց: Ռուդը մանրամասներ չի ներկայացրել, որոնք կհաստատեին լրացուցիչ զորքերի անհրաժեշտությունը, բայց ասել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է հետախուզության վերջին տվյալներով, որոնք ենթադրում են Իրանի կողմից սպառնալիքի ուժգնացում:
Ռուդին մի քանի անգամ հարցրել են տարածաշրջան 14 հազար զինծառայող ուղարկելու մասին: Նա մի քանի անգամ հայտարարել է, որ Էսփերը դեռեւս որոշում չի ընդունել, բայց թիվը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել:
Պենտագոնի մամուլի քարտուղար Ալիսա Ֆարահը հայտարարություն է տարածել, որում կտրականապես հերքել է Մերձավոր Արեւելք 14 հազար զինծառայող ուղարկելու հնարավորությունը՝ նշելով, որ Էսփերը Սենատի կոմիտեի նախագահին ասել է, որ «մենք քննարկում ենք տարածաշրջան լրացուցիչ 14 հազար զինծառայողի ուղարկելու հնարավորությունը»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս․ ԱՀ ԱՆ

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Search