Artsakhpress

Հասարակական

ԱՀ Սահմանադրության օրվան ընդառաջ՝ ԱրՊՀ ուսանողներն այցելել են դպրոց

ԱՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրվան ընդառաջ՝ Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մայր բուհի մի խումբ ուսանողներ այցելել են Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N 7 հիմնական դպրոց և աշակերտներին ներկայացրել Սահմանադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը:

ԱՀ Սահմանադրության օրվան ընդառաջ՝ ԱրՊՀ ուսանողներն այցելել են դպրոց

ԱՀ Սահմանադրության  օրվան ընդառաջ՝ ԱրՊՀ ուսանողներն   այցելել   են   դպրոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  բուհի  ուսանողների  և  դասախոսների հետ  հանդիպել  ու նրանց     նախաձեռնությունը      կարևորել  է    դպրոցի  տնօրեն   Անահիտ  Պողոսյանը:
Նրա  խոսքով՝   արցախցիների  համար   շատ  կարևոր   էր   ԱՀ  Սահմանադրության   ընդունումը, որը  ողջ   ժողովրդի    փափագն  էր  սկսած   1988  թվականից:
«Մեզ  համար   անհրաժեշտություն  էր, որ  մենք  ունենայինք     Սահմանադրություն:   2006  թվականին  հանրաքվեի  միջոցով            ընդունվեց  ԱՀ  Սահմանադրությունը՝   դարձնելով  այն   մեր    ժողովրդի  մեծագույն   հաղթանակներից   հիմնականը:  Ժողովուրդը  մեծ  ոգևորությամբ,  բարձր  գիտակցումով       իրենց  մասնակցությունն  են  ապահովել հանրաքվեի   օրը, որովհետև  գիտակցում  էինք  երկրի  մայր  օրենքի   անհրաժեշտությունը:  Մենք   օրենքի   ենթարկվող  ժողովուրդ  ենք, մենք  պարտավոր  ենք       աշակերտներին   ծանոթացնելու  մեր    երկրի  պետական   խորհրդանիշներին, ԱՀ  Սահմանադրությանը: Պետք է յուրաքանչյուր աշակերտ   տեղյակ   լինի     իր  իրավունքների  ու  պարտականությունների  մասին: Համոզված եմ, որ  այսօրվա   դասընթացները   կլինեն      նպատակային»,-մասնավորապես  ասել է  Ա. Պողոսյանը:
ԱրՊՀ   իրավունքի ամբիոնի  դասախոս   Տաթև  Գևորգյանի   խոսքով՝  շատ  կարևոր  է, որպեսզի   աշակերտները   ծանոթ  լինեն  ԱՀ  Սահմանադրության  դրույթներին,  և    այդ  նպատակով  Մայր   բուհն  ամեն  տարի  կազմակերպում  է    նման   հանդիպումներ  աշակերտների  հետ:
 
«Այս   նախաձեռնության  նպատակն  է, որպեսզի      հասարակության  մոտ  վաղ  շրջանում  բարձրացնենք   իրավագիտակցության   մակարդակը,  ձևավորենք   իրավական  մշակույթ, որը    հետագայում  մեծ   դեր  է  ունենալու  յուրաքանչյուրի  կյանքում»,- նշել  է  Տ. Գևորգյանը:
ԱրՊՀ  իրավագիտության  երկրորդ   կուրսի    ուսանող  Գևորգ  Գաբրիելյանը  մեզ  հետ  զրույցում   ասել է, որ իրենք  մեծ  պատասխանատվությամբ   ու   սիրով    են   այցելել   դպրոց՝   աշակերտներին  ներկայացնելու  Սահմանադրությամբ  ամրագրված  իրենց  իրավունքների  մասին:
«Մենք ներկայացրել  ենք  հիմնականում  ԱՀ   ինքնիշխանության,  մարդու  արժանապատվության, հիմնարար   իրավունքների  ու  ազատությունների, Նսխագահի ինստիտուտի և  ընտրակարգի վերաբերյալ դրույթները:  Աշակերտները     երկրի  մայր   օրենքին   տիրապետում  են   բավարար մակարդակով:  Դասընթացներին  եղել  են  ակտիվ՝  բարձրաձայնել  են   իրենց  հուզող  մի  շարք  հարցեր  և  ստացել  սպառիչ  պատասխաններ»,-  հավելել  է  Գ. Գաբրիելյանը:
Տեղեկացնենք, որ   Արցախի Սահմանադրությունը ընդունվել է 2006 թվականի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է գրանցված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկածների  99,58%-ը)։
Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ Սահմանադրության օրն է՝ ոչ աշխատանքային օր։ ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրվել է հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։ ԼՂՀ Սահմանադրությունը կազմված է նախաբանից, 12 գլխից և 142 հոդվածից։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս․ ԱՀ ԱՆ

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Search