Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայում բողոքներն առավել մեծ չափերի են հասել 2010 թվականից ի վեր. «Մոնդ»

Փարիզի «Մոնդ» թերթը նշում Է բողոքի ցույցերի մասնակիցների շատ բարձր ակտիվությունն ամբողջ երկրում, ընդհուպ մինչեւ ոչ մեծ քաղաքները, որոնք Ֆրանսիայում տեղի ունեցան դեկտեմբերի 5-ին համազգային գործադուլի շրջանակներում:

Ֆրանսիայում բողոքներն առավել մեծ չափերի են հասել 2010 թվականից ի վեր. «Մոնդ»

Ֆրանսիայում բողոքներն առավել մեծ չափերի են հասել 2010 թվականից ի վեր. «Մոնդ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 800 հազար մարդ Է մասնակցել կենսաթոշակային բերենորոգման դեմ ցույցերին Ֆրանսիայի 100-ից ավելի քաղաքներում:

«Դա շատ ուժեղ մոբիլիզացում Է ինչպես պետական, այնպես Էլ մասնավոր հատվածում»,- մեջբերում Է անում հրատարակությունը Ֆրանսիայի խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մարտինեզի խոսքից:

Ֆրանսիայի մյուս խոշոր արհմիութենական միավորման՝ «Ֆորս ուվրիեր»-ի առաջնորդ Իվ Վեյրիեի կարծիքով՝ այս ակտիվությունը «բացառիկ թափ Է առել, ինչը չի եղել 2010 եւ 1995 թվականներից ի վեր»:

«Մոնդը» բերում Է երկրի մի շարք քաղաքներում բողոքավոր ֆրանսիացիների քանակի՝ իշխանության պաշտոնական գնահատումների օրինակներ: Շուրջ 65 հազարը դուրս Է եկել Փարիզի փողոցներ, 33 հազարն ակցիաներին մասնակցել Է Թուլուզում, 25 հազարը՝ Մարսելում, 20 հազարը՝ Բորդոյում, 19 հազարը՝ Նանտում, 15 հազարը՝ Կլերմոն Ֆերանում, 12-ից մինչեւ 13 հազարը՝ Լիլ, Ռուան, Գրենոբլ քաղաքներում:

Արդյունքում դեկտեմբերի 5-ին տնտեսության ամբողջ հատվածներ եւ վարչակազմի տարբեր մակարդակներ աշխատել են խիստ արգելակված ռեժիմով, տրանսպորտում երթեւեկությունը լրջորեն խախտվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս․ ԱՀ ԱՆ

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Search