Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում կազմակերպվել է «Ժամանակակից տեխնոլոգիաները գրահրատարակչության մեջ» թեմայով դասախոսություն

Ոչ ֆորմալ կրթության շրջանակներում այսօր Արցախի պետական համալսարանում «Էդիթ Պրինտ» հրատարակչութան հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը հանդես է եկել «Ժամանակակից տեխնոլոգիաները գրահրատարակչության մեջ» թեմայով դասախոսությամբ:

ԱրՊՀ-ում կազմակերպվել է «Ժամանակակից տեխնոլոգիաները գրահրատարակչության մեջ» թեմայով դասախոսություն

ԱրՊՀ-ում կազմակերպվել է «Ժամանակակից տեխնոլոգիաները գրահրատարակչության մեջ» թեմայով դասախոսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ա. Սարգսյանն ասել է, որ մայր բուհում տարեցտարի մեծ թափ են ստանում ոչ ֆորմալ կրթության շրջանակներում կազմակերպվող դասախոսությունները: Ռեկտորի խոսքով՝ յուրաքանչյուր տարի առաջնակարգ մասնագետներ են այցելում Արցախի պետական համալսարան և հանդես գալիս տարբեր թեմաներով դասախոսությամբ:
Անդրադառնալով «Էդիթ Պրինտ» հրատարակչութան գործունեությանը՝ հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանն ասել է, որ «Էդիթ Պրինտ»-ը ստեղծվել է 1993 թվականին, և այսօր տպագրում է երաժշտական, ինտերակտիվ աուդիոգրքեր, դասագրքեր, մանկական գրականություն, ինչպես նաև հայ դասական գրողների ստեղծագործություններ: Բանախոսի խոսքով՝ գործունեության 26 տարիների ընթացքում հրատարակել է մոտ 10 000 անուն գիրք:
Հանդիպմանը Մ. Կարապետյանն անդրադարձել է  դասագրքերի հրատարակման գործընթացին՝ նշելով, որ, ամեն մի դասագրքի հրատարակմանը զուգահեռ, ստեղծվում են մեթոդական տարբեր ձեռնարկներ: Ապա բանախոսը ներկայացրել է արդի շրջանում թարգմանական գրականության կարևորությունը: Ամենից առաջ ձեռք բերելով գրքի թարգմանության հեղինակային իրավունքը՝ հրատարակչությունը նախ սկսեց թարգմանել ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի ստեղծագործությունները: Դրան հաջորդեցին Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հանրահայտ գրողների ստեղծագործությունների թարգմանությունը և հայերեն գրքի տպագրությունը:
Մ. Կարապետյանը տեղեկացրել է, որ, նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, 2020 թվականի փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Արցախում կկազմակերպվի մեծ ցուցահանդես: Հանդիպման ընթացքում ուսանողները բանախոսին են ուղղել մի շարք հարցեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search