Artsakhpress

Քաղաքական

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Արցախ է հրավիրում՝ մուղամ լսելու։

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տիկին Հակոբյանը հրավերը հնչեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին։
«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը»,- հայտարարել է վարչապետի կինը:
Եթե Մեհրիբան Ալիևան ընդունի իր հրավերը, Աննա Հակոբյանը պատրաստ է մեկնել Բաքու։ Վարչապետի կինը, սակայն, շեշտում է, որ եթե Ալիևան նպատակ ունի գալ Արցախ՝ պատերազմի միջոցով, դա անկատար երազանք է մնալու․«Եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»:
Հիշեցնենք, Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Արցախում մուղամ լսելու ցանկության մասին գրել էր «Թելեգրամի» իր էջում՝ մասնավորապես գրելով, թե «Ադրբեջանի ժողովուրդը ընդամենը մեկ երազանք ունի՝ միասին լսել Ղարաբաղի շիկեստե ղարաբաղյան հողում»:
Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Աննա Հակոբյանի նախաձեռնած հրավերին, ասաց. «Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի Հանրապետության փոխնախագահն է, և նրա այցը Արցախի Հանրապետություն դե ֆակտո ճանաչման հարց կնշանակի։ Եթե որպես զբոսաշրջիկ՝ մեր երկրում խտրականություն չկա։ Մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի ժողովրդին մենք՝ Արցախում ապրողներս, չենք նայում որպես թշնամիներ, Ադրբեջանում չեն ապրում միայն ադրբեջանցիներ, կան նաև տարբեր ազգային փոքրամասնություններ, որոնք նույնպես որպես զբոսաշրջիկ կարող են այցելել Արցախ, ես որևէ վատ բան չեմ տեսնում։ Բայց տիկին Մեհրիբանի պարագան այլ է, նա Ադրբեջանի փոխնախագահն է, ու չեմ կարծում, որ իր այդ կարգավիճակով այցելի Արցախ։ Նաև չմոռանանք՝ կան նաև խոսակցություններ, որ նա պատրաստվում է դառնալ երկրի նախագահ»։
Թովմասյանը նաև հավելեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո ընթացող բանակցությունները, որ վարում է իր ամուսինը, ցույց չեն տալիս, թե նա Ստեփանակերտ կարող է գալ թեյ խմելու, մուղամ լսելու ու որպես զբոսաշրջիկ։ Դա ռազմատենչ հայտարարություն է՝ ուղղված Արցախի բնակչությանը, որ այն ինչ չի ստացվում բանակցային գործընթացում՝ իմ նախագահ ընտրվելու դեպքում նա մուղամ կլսի ոչ թե անկախ Արցախի Հանրապետությունում, այլ, իր պատկերացմամբ՝ Ադրբեջանի կողմից զավթված Արցախում, նրա երազանքը դա է։ Իսկ մնացած դեպքերում՝ ոչ միայն տիկին Մեհրիբանը, այլ ուրիշ ադրբեջանցիներ, որոնք ցանկություն ունեն գալ Արցախ, կարող են գալ։ Պատմության մեջ եղել են այլ դեպքեր, երբ ադրբեջանցիները ցանկություն են հայտնել այցելել Արցախ։ Եթե ուշադիր հետևեք պատմությանը՝ և՛ առաջնագծից են եղել այցելողներ, և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրող էթնիկ ադրբեջանցիներ այցելել են Արցախ»։
Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցության ներկայացուցիչը խոսեց նաև բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին և նշեց, որ մոտ ապագայում հակամարտության կարգավորման հույս չունի։
«Չկար սեղանին դրված մի փաստաթուղթ՝ ընդհանուր պետությունից սկսած մինչև այս պահը, որի վերջը պատերազմը չէր. Քի Վեսթ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ, Լավրովի պլան՝ ոչ համայն հայությունը, ոչ էլ Ադրբեջանի բնակչությունը պատրաստ չեն փոխզիջումների՝ հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Ես մի բանում եմ համոզված՝ Արցախյան հակամարտությունը հնարավոր է լուծել միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում։ Այդ փոխվստահության մթնոլորտը բացակայում է երկու ժողովուրդների, ղեկավարների միջև։ Իսկ Ապրիլյան պատերազմը էլ ավելի խորացրեց ատելությունը երկու ժողովուրդների միջև, ուստի արցախյան հիմնախնդրի լուծում մոտ ժամանակահատվածում ես չեմ տեսնում։ Բայց բանակցությունները պետք է շարունակվեն, որովհետև խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է»,-եզրափակեց Արթուր Թովմասյանը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search