Artsakhpress

Հասարակական

Ընթացիկ տարում հանրապետությունում գրանցվել է շմոլ գազից թունավորման 36 դեպք. ոլորտի պատասխանատու

2019 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է շմոլ գազից թունավորման 36 դեպք, որից 2-ը՝ մահացու ելքով:

Ընթացիկ տարում հանրապետությունում գրանցվել է շմոլ գազից թունավորման 36 դեպք. ոլորտի պատասխանատու

Ընթացիկ  տարում  հանրապետությունում   գրանցվել է  շմոլ գազից   թունավորման   36  դեպք.  ոլորտի  պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախգազ» ՓԲ ընկերության մամլո ծառայության պատասխանատու Մհեր  Իսրայելյանը՝   նշելով, որ     թունավորման    դեպքերի  արդյունքում  մահացել է 4 մարդ,  Տուժել՝    77 քաղաքացի:
 
Նրա  խոսքով՝   2018  թվականի  նույն ժամանակահատվածի համեմատ    ԱՀ-ում  գրանցվել է 48 թունավորման դեպք, որից երկուսը մահացու ելքով.   գրանցվել  է  4  զոհ, տուժել՝ 102 քաղաքացի:   
«Չնայած  «Արցախգազ» ընկերության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ  իրավիճակների  պետական   ծառայության   նախագուշացումներին քաղաքացիները շարունակում են չհետևել բնական գազից օգտվելու անվտանգության կանոններին: Բացում են ստուգված և ընկերության կողմից անսարք ճանաչված, կնիքված գազասարքերը, որի  արդյունքում  ունենում ենք դժբախտ պատահարնր: Ընկերության   կողմից   իրականացրած   մի շարք համալիր միջոցառումների արդյունքում այս տարի պատահարների ընդհանուր թիվը նվազել է: Ընկերության  աշխատակիցները   տարին երկու անգամ այցելում  են   բաժանորդների բնակարաններ և մատուցում ներտնային ցանցի ստուգման և սպասարկման ծառայություն: Այցելություններ ենք իրականացնում նաև «104» վթարակարգավարական ծառայության միջոցով ստացված ահազանգերով: Զուգահեռ իրականացվում են նաև պայմանագրերի վերակնքման գործընթաց:  Ներկայումս  «Արցախգազ» ՓԲ    ընկերության   29.000 բաժանորդներից 17.112-ն  արդեն  իսկ կնքել են  պայմանագրեր»,-մանրամասնել  է  Մ. Իսրայելյանը:
 
Մեր  զրուցակիցը՝   «Արցախգազ» ՓԲ  ընկերության   անունից   խնդրում և հորդորում է, որպեսզի բաժանորդները չխոչընդոտեն ներտնային ցանցը սպասարկող փականագործների աշխատանքները, պահպանեն բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները, գազասարքերից օգտվելուց առաջ լինեն  համոզված, որ օդափոխություններն ու օդանցքերը  բաց են:
 
«Նաև իրազեկում ենք, որ համաձայն հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող 27 մարտի 2019թվականի   N7-Ն որոշման ընկերությանը տրված է պայմանագրերի վերակնքման վերջնաժամկետ  մինչև  2020   թվականի  հունվարի 1-ը:  Պայմանագրերը վերակնքելու համար «Արցախգազ» ընկերությունը խնդրում է  բաժանորդներին, որպեսզի  այցելեն   Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղմաս, իսկ շրջաններում   ապրող  քաղաքացիները՝  դիմեն   տվյալ    տեղամասի   համապատասխան  կառույցներին»,-ավելացրել  է   Մ. Իսրայելյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search