Artsakhpress

Սպորտ

ԱՀ ճապոնական շոտո կարատեի ֆեդերացիայի (GKS) 28 մարզիկներ երկօրյա այցով մեկնել են Երևան

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱՀ ճապոնական շոտո կարատեի ֆեդերացիայի (GKS) 28 մարզիկներ երկօրյա այցով մեկնել են Երևան:

ԱՀ ճապոնական շոտո կարատեի ֆեդերացիայի (GKS) 28 մարզիկներ երկօրյա այցով մեկնել են Երևան

ԱՀ  ճապոնական   շոտո կարատեի  ֆեդերացիայի (GKS)    28   մարզիկներ    երկօրյա  այցով  մեկնել  են  Երևան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  մինչ    ճանապարհվելը,    «Արարիչ»    բարեգործական  հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի   նախագահ  Կարեն  Սարգսյանը  հանդիպել  է  մարզիկների  և  նրանց   ծնողների  հետ:
Կ. Սարգսյանն  իր  խոսքում  կարևորել  է  Արցախում  սպորտի  զարգացումը  և     պատրաստակամություն   հայտնել՝   քննարկելու   սպորտի  զարգացման  հետ  կապված    ցանկացած     խնդիր:
Դիմելով  մարզիկներին՝    նա  ասել  է. «Մաղթում  եմ   ձեզ  նորանոր  ձեռքբերումներ  և   հաղթանակներ: Յուրաքանչյուր  արցախցու  համար    մեծ   պատիվ     և   հպարտություն  է, երբ   լսում  է  իր  համերկրացու    գրանցած    հաղթանակի  մասին:   Միջազգային  հարթակներում   Արցախի    եռագույնը   բարձրացնելը  և    հայի   անուն    լսելը   մեծ   ուրախություն է   բոլորիս  համար, ուստի  ցանկանում եմ, որ    ձեզնից  յուրաքանչյուրը       դառնա   չեմպիոն   և   աշխարհին  ապացուցի, որ    արցախցին  միշտ  էլ      եղել  է   համառ  և   հաղթող»:
ԱՀ Ճապոնական շոտո կարատեի ֆեդերացիայի (GKS)   պատասխանատու  Ժիրայր  Պետրոսյանն   իր  և  մարզիկների  անունից  շնորհակալություն  է  հայտնել   հիմնադրամի  տնօրինությանը՝ նման հնարավորություն  իրենց   ևս ընձեռելու  համար:
 
Նա  նշել  է, որ   Երևան     մեկնում են  մրցանակային  տեղեր   գրաված, ինչպես  նաև    լավագույն   մարզիկները:
«Կարծում  եմ  այն     կոգևորի  մեր  մարզիկներին  և   խթան  կհանդիսանա, որպեսզի       էլ  ավելի    աչալուրջ   լինեն     պարապմունքների   ժամանակ  և   մրցաշարերում:   Եթե  մենք  խրախուսում  ենք   մեր  մարզիկներին, ապա  նրանց  մոտ    էլ  ցանկություն է  առաջանում, որպեսզի     իրենց    ողջ  ներուժն  օգտագործեն    հաղթանակների  հասնելու  համար:   Ի  դեպ, դեկտեմբերի  8-ին  Երևանում  տեղի  կունենա  Հայաստանի  GKS     ֆեդերացիաների     ակումբային  մրցաշար, որին  կմասնակցեն   նաև    մեր  մարզիկները»,-մասնավորապես  ասել է  Ժ. Պետրոսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Գրիգորի Սահակյանը հրաժարվում է իր հիմնադրած կուսակցության նախագահի լիազորություններից

ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ վերջին շրջանի մահվան ելքով դեպքերի վերաբերյալ

Search