«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Դեկտեմբերի 7-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 12:00-ին «Եվրոպա» հյուրանոցում «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կներկայացնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իրականացված դիտորդական առաքելության արդյունքները:
Ժամը 15:00-ին Մարտունու «Ավագյան Արենա» մարզադաշտում կկայանա «Ավո»(Մարտունի)-«Միջնաբերդ»(Քարվաճառ) թիմերի ֆուտբոլային հանդիպումը:
Ժամը 15:00-ին «Արմատներ» («The Roots») կենսակենտրոնում տեղի կունենա Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հանդիպումը քաղաքացիական հասարակության հետ: Պաշտպանը կներկայացնի հաստատության կատարած աշխատանքները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, առաջիկա ծրագրերը և իր մոտեցումները քաղաքացիական հասարակության հետ համագործակցության առումով: Մուտքն ազատ է:
Ժամը 17:00-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի «Սպիտակ» ֆիլմը: Այն 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական լիամետրաժ կինոնկար է, որը նկարահավել է երկրաշարժի 30-րդ տարելիցին: Մուտքն ազատ է:
Ժամը 19:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղը:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-: