Դեկտեմբերի 12-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Դեկտեմբերի 12-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ժամը 11:00-ին տեղի կունենա ԱՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Օրակարգում ընդգրկված է «ԱՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Ժամը 14:00-ին Ստեփանակերտում կկազմակերպվի «Քո բիզնեսը» թեմայով դասընթաց:
Ժամը 17:00-ին Ստեփանակերտի պատկերասրահում կներկայացվի երիտասարդ նկարիչներ Հայկ Գալոյանի և Դավիթ Բոցինյանի «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: Այն նվիրված է մարդու հիմնարար իրավունքներին, անկախության հանրաքվեին և Սահմանադրության օրվան:
Ժամը 19:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կցուցադրվի «Ազնիվ գողեր» ֆիլմը:
Ժամը 19:00-ին «Արմատներ» («The Roots») կենսակենտրոնում կկազմակերպվի սիրված հայկական երգերի երեկո:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-: