«Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու համար Բաքու մեկնած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը քննադատության է ենթարկել միջոցառման կազմակերպիչներին:
Բաքվում գտնվող հայ պաշտոնյան քննադատել է համաժողովի կազմակերպիչներին
«13-րդ նստաշրջանը Երևանում էր, ծրագիրը չի պարունակել քաղաքական ենթատեքստով թեմատիկ կետեր, չնայած, ենթադրում եմ, ձեզ հայտնի է՝ պատմական ինչ փորձություններով ենք ստիպված եղել անցնել»,- ասել է Սիմոնյանը: