Artsakhpress

Միջազգային

Սաադ Հարիրին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել Լիբանանին

Լիբանանի հեռացող վարչապետ Սաադ Հարիրին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել իր երկրին ապահովել բարեկամական երկրներից ներկրման համար վարկային գծեր, քանի որ Լիբանանը վերջին տասնամյակում վատագույն տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն է ապրում:

Սաադ Հարիրին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել Լիբանանին

Սաադ Հարիրին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել Լիբանանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AP-ը։
Հարիրին նամակներ է ուղարկել Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդներին, որպեսզի նրանք հնարավորինս նպաստեն ճգնաժամի մեղմացման եւ սննդամթերքի ու հումքի ապահովման գործընթացին։
Լիբանանի տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը տնտեսության զրոյական աճի եւ հսկայական պարտքի հետեւանք է։ Տեղական բանկերը աննախադեպ վերահսկողություն էին իրականացնում կապիտալի շարժման վրա, հազարավոր աշխատակիցներ կամ հեռացվել են, կամ նրանց աշխատավարձերը կրճատվել են։
Ճգնաժամը խորացել է հոկտեմբերի 17-ից, երբ երկրով մեկ բողոքի ցույցեր սկսվեցին, ինչը դրանից երկու շաբաթ անց հանգեցրեց Հարիրիի կառավարության հրաժարականին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search