ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Hraparak.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ջրի մակարդակը նվազել է ռեկորդային քանակով, ամենացածր ցուցանիշն արձանագրելով վերջին 25 տարվա ընթացքում։

Ջրվեժը, որի լայնությունը 1,8 կմ է, իսկ բարձրությունը 120 մ, սովորաբար ծախսում է 14 հազար խորանարդ մետր ջուր մեկ վայրկյանում։ Ներկայումս վերջինս գրեթե չորացած վիճակում է։ Զամբեզի գետի վրա գործող Կարիբայի ջրամբարը, որը մատակարարում է ջուր երկու երկրի էլեկտրականություն ապահովող ՀԷԿ-երին, աշխատում է այժմ 11 տոկոսով, գրում է Sky News-ը։ Միայն Զամբիայում, երաշտի պատճառով 2 միլիոն մարդ կարիք ունի պարենի։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-: