Artsakhpress

Միջազգային

Ղրղզստանի նախկին վարչապետը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

 Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքի Սվերդլովսկի շրջանի դատարանի որոշմամբ` Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Ղրղզստանի նախկին վարչապետը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ղրղզստանի նախկին վարչապետը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են  դատարանի գրասենյակից:
«Իսակովը մեղավոր է ճանաչվել հանցագործության համար և զրկվել է պետական բոլոր պարգևներից», - ասել է դատարանի աշխատակիցը:
Լրագրողների հետ զրույցում Իսակովի պաշտպանները նշել են, որ նրանք դատարանի վճիռը համարում են անօրինական և, որ Իսակովի դեմ հարուցված քրեական գործը շինծու է:
2017 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր Իսակովը ղեկավարել է Ղրղզստանի կառավարությունը: Ազգային ժողովի պատգամավորների որոշմամբ նրան ազատել են պաշտոնից և զրկել  «նախկին վարչապետ»-ի կոչումից:
Ըստ քննիչների` Իսակովը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը,  մասնակցել է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման գործընթացներում կոռուպցիոն սխեմաներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search