Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն այցելեց Լոռու մարզ. առաջին կանգառը Շիրակամուտ համայնքն է

1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն այցելեց Լոռու մարզ. առաջին կանգառը Շիրակամուտ համայնքն է

Նիկոլ Փաշինյանն այցելեց Լոռու մարզ. առաջին կանգառը Շիրակամուտ համայնքն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլք: Առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց ՝  ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՀՀ վարչապետն այնուհետև այցելեց համայնքապետարան, հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կարևորեց սուբվենիցոն ծրագրերի իրականացումը:

«Մենք պետք է զարկ տանք սուբվենցիոն ծրագրերին, որոնց մասնակցում է և՛ կառավարությունը, և՛ բնակիչը, և՛ համայնքապետարանը: Սա համագործակցության կարևոր ձև է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ պետք է վերահսկողությունն ուժեղացնել, որպեսզի պետական միջոցներն արդյունավետ ծախսվեն:

Բնակիչները բարձրացրեցին երկրաշարժից տուժածների բնակարանների հարցը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական գործող ծրագրով պարտավորությունները եկող տարի ավարտվում են, սակայն նորից ուսումնասիրություն է կատարվելու՝ հասկանալու, թե որքան ընտանիքներ են մնացել, ում երկրաշարժից հետո չի փոխհատուցվել: «Պետական գործող ծրագրի ավարտվելն ամենևին չի նշանակում, որ թեման փակվեց, մենք կրկին անդրադառնալու ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search