Artsakhpress

Միջազգային

ԱՄն-ը եւ Իրանը կալանավորվածների են փոխանակել

ԱՄՆ-ը Իրանի իշխանություններին է հանձնել իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանիին, որը առանց մեղադրանքների ներկայացման ամերիկյան Մինեսոտա նահանգում 2018թ․ հոկտեմբերի 22-ին կալանավորվել էր ՀԴԲ աշխատակիցների կողմից:

ԱՄն-ը եւ Իրանը կալանավորվածների են փոխանակել

ԱՄն-ը եւ Իրանը կալանավորվածների են փոխանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԻՐՆԱ-ն։
Կալանավորվածներին փոխանակելու համաձայնագրի շրջանակներում Իրանը ԱՄՆ-ին է հանձնել ամերիկացի ուսանող Սյուե Վանին, որը 2016թ․ Իրանում կալանավորվել էր լրտեսության կասկածանքով։
Իր հաղորդագրության մեջ իրանական ԱԳՆ-ը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իրանցի գիտնականի ազատ արձակմանը, հատկապես Շվեյցարիայի կառավարությանն ու դեսպանությանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերն Իրանում։
Սուլեյմանին կալանավորվել էր Չիկագոյի օդանավակայանում։ Նա ԱՄՆ էր ժամանաել Մինեսոտայում «Մայո» բուժկենտրոնի հրավերով, որպեսզի ղեկավարի ինսուլտ տարած պացիենտների բուժման հետազոտական ծրագիրը, սակայն անսպասելի մեղադրվել էր ԱՄՆ-ից աճի հորմոնով սրվակների արտահանման փորձի մեջ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search