Թուրքիայի զինուժը Սիրիայից կհեռանա միան այն ժամանակ, երբ իրեն այդ մասին խնդրի սիրիացի ժողովուրդը:
Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է РИА Новости-ին:
«Մենք չենք հեռանա Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ սիրիացի ժողովուրդը չի ասել. «Շնորհակալություն, դուք արդեն կարող եք գնալ»»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:
Թուրք առաջնորդը հավելել է, որ Թուրքիան մտադիր է Սիրիայում «մինչև վերջ կիրառել իր լիազորությունները, որոնք բխում են միջազգային իրավունքից»:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին ռազմարշավ էր սկսել Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվող քրդական զորամիավորումների դեմ: Հոկտեմբերի 22-ին Պուտին-Էրդողան բանակցություններից հետո հրադադար է հաստատվել՝ պայմանով, որ քրդական ուժերը կհեռանան սահմանից մինչև 30 կմ հեռավորությամբ տարածքից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-: