Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում Իսրայելա-ամերիկյան խորհրդի ազգային համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ ասել է, որ «Իսրայելը Սպիտակ տանն իրենից ավելի լավ ընկեր երբևիցե չի ունեցել»:
«Իսրայելը երբևիցե ինձնից լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը». Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իսրայելը երբևիցե ինձնից լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը, քանի որ ես, ի տարեբրություն իմ նախորդների, պահում եմ տվածս խոստումները»,- նախագահի խոսքը մեջբերում է apnews.com-ը:
Նա հիշեցրել է, որ ինքը կյանքի է կոչել հրեաների համար այնպիսի կարևոր խոստումներ, որոնցից են Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն այնտեղ և Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը:
Թրամփը նաև խոստովանել է, որ «ԱՄՆ-ում կան որոշ հրեաներ, որոնք բավականաչափ չեն սիրում Իսրայելը, ուստի՝ իրենք պետք է այնպես անեն, որ այդ մարդիկ սիրեն Իսրայելը»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-: