Փարիզում Դոնբասի շուրջ «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) բանակցությունները, ինչպես սպասվում Է, կտեւեն 2 ժամ 45 րոպե, ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված Է գագաթնաժողովից հետո:
Պուտինը եւ Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում
«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը պետք Է սկսվի Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին, դրա արդյունքների շուրջ կկայանա չորս երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը: Մինչեւ գագաթնաժողովի սկսվելը պլանավորված են մի շարք երկկողմ հանդիպումներ: Մասնավորպես, Պուտինը կշփվի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իսկ հետո՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զելենսկու հետ հանդիպումը Ելիսեյան պալատում կկայանա գագաթնաժողովից հետո:
Ղեկավարները կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայի արեւելքում տիրող իրադրությունը եւ դրա կարգավորման հեռանկարները: