Artsakhpress

Քաղաքական

Սահմանադրական իրավակարգավորումները մշտական բարելավման կարիք ունեն. Աշոտ Ղուլյան

ԱՀ Սահմանադրության օրվան ընդառաջ՝ Արցախի պետական համալսարանում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմակերպվել է գիտական սեմինար:

Սահմանադրական իրավակարգավորումները մշտական բարելավման կարիք ունեն. Աշոտ Ղուլյան

Սահմանադրական  իրավակարգավորումները     մշտական    բարելավման    կարիք  ունեն. Աշոտ  Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել    ԱրՊՀ     ռեկտոր  Արմեն  Սարգսյանը:Սեմինարին  մասնակից   ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը՝       նախ   ներկաներին  շնորհավորել  է  ԱՀ  Սահմանադրության, անկախության  հանրաքվեի    և  մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի  տարեդարձների առթիվ, որից  հետո   աննդրադարձել    երկրի  Մայր  օրենքի   կարևորությանն   ու  անհրաժեշտությանը:
Խոսելով  Սահմանադրության  մասին՝    խորհրդարանի   նախագահն   ասել է, որ  այն  փոխելն  այնքան  էլ   հեշտ  գործ   չէ, և   չի   կարելի    ամեն  տարի   փոփոխության  ենթարկել:
Նա  նշել է, որ   պատահական  չէ, որ  Սահմանադրություն  փոխելու    հիմնական    հնարավորությունն  իրականացվում  է  հանրաքվեի  միջոցով:
«Շատ       կարևոր  է այս   տոնի    խորհուրդը     նոր   սերդին փոխանցելը. նրանք  են     հենց   վաղը  լինելու  մեր   պետական  համակարգի  պատասխանատուները: Վստահ  եմ, որ   1988  թվականից սկսած   այն  ինչ   կապված  է  ԱՀ-ն      ձևավորման  հետ, միշտ  էլ   մեր  ժողովրդի  համար    լինելու  է   խիզախումի  և   հաղթանակների  արժևորում:    Մեր   ժողովուրդը    նույնիսկ  դժվարին   պայմաններում  կարողացել է   իր  համաժողովրդական  կարծիքը  ներկայացնել»,-մասնավորապես ա սել է  Ա. Ղուլյանը՝    հավելելով, որ  սահմանադրական  իրավակարգավորումները     մշտական    բարելավման    կարիք  ունեն, որը  պայմանավորված  է  հանրային  կյանքի  նոր  իրողություններով:
 
ԱրՊՀ  իրավագիտության  ամբիոնի    վարիչ   Ռիտա  Առստամյանը   ներկայացնելով   «2017    ԱՀ Սահմանադրության    բնութագիրը     և     պետական  մարմինների  կազմավորումը»  թեման՝ ասել   է,   որ  2006 թվականին Արցախի Հանրապետությունում համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելով Սահմանադրությունը՝ ժողովուրդն   ունեցավ իր   երկրի հիմնական մայր օրենքը:
Ռ. Առստամյանն   իր    ելույթում    մասնավորապես  ասել   է.  «Սահմանադրությունը  երկրի  մայր   օրենքն  է, որտեղ ամրագրված  է   պետական   կառավարման  համակարգը՝ օրենսդիր, գործադիր  և   դատական  իշխանությունների  հիմնական    սկզբունքները: Սահմանադրությունն  իրավաքաղաքական  փաստաթուղթ է, որը    կարևոր  դերակատարություն  ունի   երկրի   ժողովրդավարական  ինստիտուտների    զարգացման գործում: 2017 թվականին ԱՀ-ում համաժողովրդական հանրաքվեի արդունքներով ընդունված նոր Սահմանադրության ընդունումը  կարևոր  դերակատարություն  ունեցավ մեր երկրի    հանրային  և  քաղաքական  կյանքում:  Մենք  կարողացել  ենք      հանրության    լայն   շրջանակներին  ներկայացնել  աահմանադրական    նոր    դրույթները: Հասարակության  կողմից      բաց  քննարկումների    ընթացքում  եղել  են   վեճեր,    հակադարձ   առաջարկներ, կարծիքներ, բայց   վերջում      ունեցել  ենք    դրական  արդյունք: Եթե   համեմատելու  լինենք  2006  թվականին  ընդունված  Սահմանադրությունը   2017  թվականի   նոր   Սահմանադրության  հետ, պետք  է  նշենք, որ   վերջինում      ավելի  ստույգ,  մանրակրկիտ   ու ավելացված      սահմանադրական   նորմեր  կան»:
 ԱրՊՀ  իրավագիտության   ամբիոնի  դասախոս   Արմինե  Դանիելյանն  էլ   հանդես  է  եկել  «Սահմանադրական   վերահսկողության  ինստիտուտն  ԱՀ-ում»    թեմայով:
Նրա  խոսքով՝   սահմանադրական   վերահսկողության  ինստիտուտի  կայացման  գաղափարն  առաջացել է  դեռևս  18-րդ  դարում՝ Անգլիայում:
«Սահմանադրական   վերահսկողությունը  դա  Սահմանադրության  մեջ    ամրագրված      իրավունքների  և  ազատությունների  համապարտադիր  կենսականնոների երաշխիքն  է, որը  իրականացնում  է    սահմանադրական  ինստիտուտների  և  բոլոր  մարմինների  կողմից:  Պետք   է    տարբերակել  սահմանադրական  վերահսկողության     ընդհանուր  համակարգը  սահմանադրական    վերահսկողության    արդարադատության  կամ    դատավարական  համակարգից, որովհետև    դրանք  նույնական  չեն:  Սահմանադրական  վերահսկողություն  իրականացնող  մարմինների    շրջանակն  ավելի  ընդգրկուն  է: Սահամադրական   վերահսկողության   իրականացմանը  մասնակցում      է   ԱՀ   ժողովուրդը: Դրա      գործառույթն  իրականացնում  է    օրենսդիր  մարմինը: Սահմանադրական  վերահսկողության  իրականացման    միջոցով   ապահովվում  են   իշխանությունների  տարանջատման  սկզբունքը, զսպումների  և  հակակշիռների      մեխանիզմը»,-  ավելացրել  է  Ա. Դանիելյանը: 
Գիտական  սեմինարի    վերջում      ուսանողները  և   դասախոսները  հանդես   են  եկել     հարցերով  և  առաջարկներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search