Artsakhpress

Քաղաքական

Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմի գործողությունը

Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով եղել է ՌԴ Արմավիր քաղաքում։

Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմի գործողությունը

Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմի գործողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի շրջանակներում նա հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ: Քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հանդիպումից հետո Գլխավոր հյուպատոսն այցելել է Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հոգևոր առաջնորդի հետ:
Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից հաղորդում են, որ դեկտեմբերի 5-ին Վարդան Ասոյանը հանդիպում է ունեցել Արմավիր քաղաքի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։
Քաղաքապետը ողջունել է ՀՀ գլխավոր հյուպատոսին և կարևորել առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը՝ ընդգծելով տեղի հայ համայնքի բարձր դերակատարությունը։ Քաղաքապետը ներկայացրել է նոյեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասներ՝ դատապարտելով այն։
Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկել է Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search