Artsakhpress

Քաղաքական

Երևանում մեկնարկել է Հայ-վրացական իրավական երրորդ ֆորումը

Երևանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը:

Երևանում մեկնարկել է Հայ-վրացական իրավական երրորդ ֆորումը

Երևանում մեկնարկել է Հայ-վրացական իրավական երրորդ ֆորումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, այլ պաշտոնական անձինք:
Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպված երկօրյա ֆորումի քննարկումները նվիրված են լինելու երկու երկրներում դատաիրավական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական քաղաքականությանն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերին:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է Թեա Ծուլուկիանիին և վրացական պատվիրակության անդամներին Երևանում և շնորհակալություն է հայտնել գործընկերոջը բարեկամ պետությունների միջև արդարադատության ոլորտում սերտ և փոխշահավետ համագործակցությանը նպաստելու համար:
Ռուստամ Բադասյանը հատկանշական է համարել դեկտեմբերի 9-ին և 10-ին ֆորումի անցկացումը՝ մանրամասնելով, որ այդ օրերը, համապատասխանաբար, համընկնում են Կոռուպցիայի դեմ պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրերի հետ, ինչը և վերահաստատում է երկու բարեկամ երկրների արդարադատության նախարարությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու վերաբերյալ: Կարևորելով շարունակական բնույթ կրող ֆորումի անցկացումը՝ Հայաստանի արդարադատության նախարարը համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն կընձեռեն համատեղ ջանքերով լուծելու արդարադատության ոլորտում ծառացած խնդիրները՝ միաժամանակ հույս հատնելով, որ Երևանում կայանալիք երկօրյա ֆորումը հնարավորություն կտա էլ ավելի խորացնելու և ընդլայնելու արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը:
 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունել է վրաց գործընկերոջը և նշել, որ Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումներն ունեն առանցքային և հիմնարար նշանակություն՝ դրանք դիտարկելով որպես կարևոր նախապայման այլ ոլորտային բարեփոխումների իրականացման և արդյունքների գրանցման առումով: Այդ համատեքստում, փոխվարչապետը կենսական անհրաժեշտություն է համարել մեր երկրում անկախ, հաշվետու և կոռուպցիայից զերծ դատական համակարգի առկայությունը: «Այս կարճ ժամանակահատվածում նշված ուղղությամբ կատարված վճռական քայլերը և կոնկրետ ծրագրերը թույլ են տալիս փաստելու, որ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու մեր նպատակը անպայման հաջողության է հասնելու»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխշահավետ գործընկերությունը հնարավորություն է ընձեռում բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ջանքերով դիմագրավելու նաև ժամանակակից համընդհանուր մարտահրավերներին՝ գտնելով դրանց լուծման գործուն ուղիներ, համագործակցելով միջազգային և բազմակողմ ձևաչափերում: Հայաստանի փոխվարչապետը շեշտել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը մնալու է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում:
Վրաստանի փոխվարչապետ Թեա Ծուլուկիանին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին միջոցառումը Երևանում հյուրընկալելու համար և նշել, որ մեծ պատիվ է հայ գործընկերներին ներկայացնել վրացական բարեփոխումների հաջող փորձը և փոխադարձաբար լսել հայաստանյան հաջողությունների և ընդհանուր մարտահրավերների մասին: Խոսելով վրացական բարեփոխումների հաջողություններից՝ Թեա Ծուլուկիանին ընդգծել է, որ մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ բարձր են գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության նվազեցման, բիզնեսի խթանման, հանրային ծառայությունների մատչելիության ուղղություններով:
Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումները նպաստում են ՀՀ արդարադատության և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև առկա գործընկերային, արդյունավետ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, միջազգային հարթակներում որոշակի հարցերի շուրջ միասնական հանդես գալուն, ինչպես նաև երկու գերատեսչությունների իրավասություններին առնչվող ոլորտներում առկա լավագույն փորձի ներդրմանը, երկու պետությունների արդարադատության նախարարությունների աշխատակիցների միջև փոխադարձ այցերի միջոցով համագործակցության ընդլայնմանը և խորացմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search