Artsakhpress

Սփյուռք

«Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը (տեսանյութ)

Ռուսաստանի Առաջին ալիքը վավերագրական ֆիլմ է պատրաստել Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու մասին, որը դեկտեմբերի 9-ին դառնում է 75 տարեկան:

«Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը (տեսանյութ)

«Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Պահապանը» ֆիլմի մի մասը նկարահանվել է Երևանում, որտեղ 1944 թվականին ծնվել է անվանի ակադեմիկոսը:
Ֆիլմում նա պատմել է իր ծննդավայրի, ընտանիքի մասին, որում կային մտավորականության միանգամից մի քանի ներկայացուցիչներ: Պիոտրովսկու հետ նկարահանող խումբը զբոսնել է նաև Հյուսիսային պողոտայում:
«Իմ հայկական անունը Միքայել էր: Ռուսաստանում ես գրանցվել էի այդ էկզոտիկ անունով, բայց քանի որ դա նույն անունն է, ինչ Միխայիլը՝ այն թարգմանեցին»,- պատմել է Պիոտրովսկին:
Էրմիտաժի տնօրենը ցույց է տվել այն շենքը, որում նա ծնվել է, և որտեղ տեղադրված է իր հոր՝ երևելի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը:  
«Իմ երակներով 3 արյուն է հոսում՝ ռուսական, հայկական և լեհական: Իմ ազգությունը շատ պարզ է. տոհմական ռուս ազնվական՝ երեք արյունով: Դրա համար, երբ ես այստեղ եմ, ես ռուս «շովինիստ» եմ, երբ Ռուսաստանում եմ՝ հայ և լեհ «շովինիստ» եմ, երբ Լեհաստանում եմ՝ ռուս և հայ «շովինիստ»,-նշել է Պիոտրովսկին:
Երևանի կենտրոնում Պիոտրովսկին հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանին, որը շնորհավորել է ակադեմիկոսին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալու կապակցությամբ: Մրցանակի հանձնման պահը նույնպես առկա է ֆիլմում:
Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944 թվականին Երևանում՝ շրջափակման մեջ ընկած Լենինգրադից Երևան տեղափոխված, հետագայում Էրմիտաժի տնօրեն դարձած հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայուհի Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկու ընտանիքում:
Տեսանյութում այդ հատվածը՝  00:09:50-ից.
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

ԱՀ ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

ՊԲ-ն հրապարակել է ևս 28 նահատակված զինծառայողների անունները

Search