Artsakhpress

Քաղաքական

ՀՀ գլխավոր հյուպատոսը Նժդեհի հուշատախտակի թեման քննարկել է Արմավիրի պաշտոնյաների հետ

Արմավիրի քաղաքապետը դատապարտել է քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները։

ՀՀ գլխավոր հյուպատոսը Նժդեհի հուշատախտակի թեման քննարկել է Արմավիրի պաշտոնյաների հետ

ՀՀ գլխավոր հյուպատոսը Նժդեհի հուշատախտակի թեման քննարկել է Արմավիրի պաշտոնյաների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ՌԴ Արմավիր քաղաքում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, մտավորականների ու երիտասարդների հետ և նրանց հետ քննարկել հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Գարեգին Նժդեհի հուշատախտակի թեման։ Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովի ՀՀ հյուպատոսության մամուլի ծառայությունը։
«Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ կատարվեց Գարեգին Նժդեհի` Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ասոյանը նաև հանդիպում է ունեցել նաև Արմավիր քաղաքի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։
Քաղաքապետը ողջունել է ՀՀ գլխավոր հյուպատոսին և կարևորել առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը՝ ընդգծելով տեղի հայ համայնքի բարձր դերակատարությունը։ Քաղաքապետը ներկայացրել է ս․թ․ նոյեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասները՝ դատապարտելով այն։
Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկել է Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։
Վարդան Ասոյանը աշխատանքային այցով ՌԴ Արմավիր քաղաքում է գտնվել դեկտեմբերի 4-5-ը։
Հիշեցնենք` Վինոգրադովը ներկել էր Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search