Artsakhpress

Միջազգային

Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

Վրաստանի համար ներկայում անընդունելի Է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որեւիցե կենտրոնի բացումը:

Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին դեկտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել Է հանրապետության խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
Նա այդ կերպ Է պատասխանել դեկտեմբերի կեսին Թբիլիսիում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոն բացելու Մոսկվայի մտադրությունը, որը նոյեմբերի վերջին Պրահայում հնչեցրել Է ռուսաստանցի սենատոր Գրիգորի Կարասինը:
«Քանի դեռ չի ավարտվել օկուպացումը, եւ ռուսական զորքերը չեն լքել Վրաստանի տարածքը, մեր շահերի հաշվին ոչ մի փոխզիջում չի լինի»,-ասել Է Տալակվաձեն:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Թբիլիսիում ռուսական կենտրոնի բացման գաղափարը, լրագրողներին հայտարարել Է, որ այդ մասին խոսելը վաղաժամ Է, «քանի դեռ Վրաստանում շարունակվում Է օկուպացումը»: «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասել Է Զուրաբիշվիլին:
Վրաստանում ակտիվիստները ստորագրահավաք են սկսել իշխանություններին ուղղված հանրագրի տակ, որպեսզի թույլ չտան Թբիլիսիում ռուսաց լեզվի ու մշակույթի կենտրոնի բացումը: Հանրագիրն արդեն ստորագրել Է մոտավորապես 4 հազար մարդ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search