Artsakhpress

Սփյուռք

Դիարբեքիրի հայկական եկեղեցում ընտրատեղամաս է բացվել պատրիարքի ընտրության համար

Կ․Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրությունը կազմակերպելու նպատակով երեկ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում ևս ընտրատեղամաս է բացվել։

Դիարբեքիրի հայկական եկեղեցում ընտրատեղամաս է բացվել պատրիարքի ընտրության համար

Դիարբեքիրի հայկական եկեղեցում ընտրատեղամաս է բացվել պատրիարքի ընտրության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղից մանրամասներ է հաղորդում Akunq.net-ի հատուկ թղթակից Կարոտ Սասունյանը, փոխանցում է news.am-ը:
Թուրքիայի Հայոց պատրիարքի ընտրության նպատակո երեկ աշխարհական պատվիրակների ընտրություն կատարվեց։ Թուրքիան բաժանվեց 4 շրջանի, որոնցում ընտրատեղամասեր բացվեցին՝ պատվիրակներին ընտրելու համար։ Մասնավորապես ընտրատեղամասեր են բացվել Թուրքիայի այն շրջաններում, որոնցում հայերը մեծամասնություն են կազմում՝ Ստամբուլում, Կայսերիում (Կեսարիա), Վաքըֆլը գյուղում (Իսքենդերուն (Ալեքսանդրետ) / Հաթայ) և Դիարբեքիրում։
2015 թ․ Թուրքիայի անվտանգության ուժերի և քուրդ գրոհայինների միջև ընդհարումներ գրանցվեցին, որոնք ամիսներ տևեցին։ Այդ ընդհարումները կենտրոնացան հատկապես Դիարբեքիրի Սուր շրջանին ենթակա հին հայկական թաղամասում՝ Գյավուր թաղում։ Ընդհարումների ժամանակ տանկերի և թնդանոթների հարվածներից տուժեցին 4000 դպրոց, տուն, եկեղեցի, մզկիթ, բաղնիք և աշխատավայր։ Մեծապես տուժած կառույցների մեջ էին նաև տեղի հայկական եկեղեցիները։ Հայ կաթոլիկ եկեղեցու երկու երրորդը փլվեց։ Ավերված եկեղեցիների մեջ էր բողոքական եկեղեցին, ինչպես նաև՝ Սուրբ Թեոդորոս եկեղեցին (ներկայիս Քուրշունլու մզկիթը)։ Այդ եկեղեցիների շարքում էր նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Հայ կաթոլիկ և բողոքական եկեղեցիները վերականգնվեցին թուրքական պետության կողմից։ Մեկնարկել է նաև Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը։ Թուրքական պետությունը պետականացրեց այդ թաղամասում գտնվող շինությունները։
Գրեթե 4 տարի փակ եղած Սուրբ Կիրակոսը այսօր (դեկտեմբերի 8-ին) մեկ օրով բացվեց՝ Ներքին գործերի նախարարության կողմից, պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրությունը կատարելու հնարավորություն ունենալու համար։ Հենց այդ պատճառով ընտրատեղամաս բացվեց Սուրբ Կիրակոսում, որտեղ կարողացան մուտք գործել այն սակավաթիվ հայերը միայն, ովքեր իրավունք ունեին մասնակցել ընտրությանը։
Ընտրությանը մասնակցեցին Էլազըղից (Խարբերդ) 21, Մարդինի Դերիք գավառից 1, Սասունի և Դիարբեքիրի գավառներից 26 ընտրող, ինչպես նաև՝ Պատրիարքության կողմից նշանակված 4 դիտորդ, ընդհանուր՝ 50 հոգի։ Թեև նախապես 52 հոգի էր գրանցված եղել, սակայն Դիարբեքիրի 2 հայ բնակիչ ընտրությանը չմասնակցեցին։
Առավոտյան ժամը 8-ին ընտրատեղամաս բացվեց Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում գտնվող մի սենյակում։ Ընտրությանը մասնակցողների մեջ էին նաև դիարբեքիրցի հայ հայտնի արվեստի գործիչներ Ուդի Երվանդը և Բեդրի Այսելին։ Քանի որ եկեղեցին վերանորոգման մեջ էր գտնվում, հայ համայնքի անդամները միմյանց հետ շփվեցին եկեղեցու բակում:
Ընտրությունից հետո ընտրատեղամասի նախագահի և դիտորդների ներկայությամբ ընտրատուփը բացվեց։ Ձայները հաշվարկվեցին։ Տեղապահ Մաշալյանի համար որպես պատվիրակ ներկայացած՝ Էլազըղում բնակվող Սարգիս Ութաշը 24 ձայն ստացավ, իսկ Սրբազան Աթեշյանի համար որպես պատվիրակ ներկայացած և երկար ժամանակ Սուրբ Կիրակոս եկեղեցու ղեկավար խորհրդում գտնված Աբդուլգաֆուր Թյուրքայը՝ 26։
Այսպիսով, Թուրքիայի 85-րդ Հայոց պատրիարքին դեկտեմբերի 11-ին կընտրի 17 հոգևորականից և 103 աշխարհական պատվիրակներից բաղկացած ընդհանուր թվով 120 հոգի։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search