Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է բարեգործական համերգ, որի ողջ հասույթը տրամադրվելու է առողջական լուրջ խնդիրներ ունեցող Ստեփանակերտ քաղաքի 28-ամյա բնակչուհի Նանար Պողոսյանին:

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտում  կազմակերպվել  է   բարեգործական  համերգ.   հասույթը   տրամադրվելու  է   Նանար  Պողոսյանի    բուժմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Համերգին  ելույթներով  հանդես  են  եկել  «Ազգային երգիչ» նախագծի   մի  խումբ  մասնակիցներ,  Արցախի  պարի   պետական    և   Արցախի  բալիկներ   համույթները, «ՎԵԼԱՆՍ» երաժշտական խումբը,  երգչուհի  Լիլիթ  Ավանեսյանը,  երիտասարդ  գրող    և  արտասանող  Վովա  Արզումանյանը: Միջոցառման  կազմակերպիչը    Նանարի  հարազատ   քույրն  էր՝ Էլինար    Պողոսյանը: 
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ   զրույցում  Էլինար    Պողոսյանն  ասել  է, որ    բարեգործական   համերգ     կազմակերպելու    իր  մտահղացման    մասին      մի  քանի  օր   առաջ ինքը  խորհրդակցել  է   ընկերների  հետ, ովքեր  էլ     անմիջապես           համաձայնվել  են   և    սկսել     համատեղ  աշխատանքները:
 Նրա  խոսքով՝   համերգի   համար    նախատեսած   բոլոր      տոմսերը  սպառվել  են. արդյունքում  հավաքվել է  390  հազար   դրամ:
Խոսելով    Նանարի  առողջական    խնդիրների  առաջացման  և    ներկայիս  վիճակի   մասին՝   Էլինարը  մանրամասնել է.«Մինչ   առողջական   լուրջ   խնդիրների  ի  հայտ  գալը   Նանարին  (դա  եղել  է    այս  տարվա  նոյեմբերին) Ստեփանակերտի  հանրապետական   հիվանդանոցի   բժիշկներն    ախտորոշել   են  «ջրծաղիկ»   հիվանդություն:  Մի  քանի  օր  շարունակ   նա   ունեցել  է   բարձր   ջերմություն, իսկ  մեկ  շաբաթ  անց  ձեռքերը  և  ոտքերը    չէր  կարողանում     շարժվել:  Միանգամից  նրան   տեղափոխել  ենք   նույն  հիվանդանոցի   վերակենդանացման  բաժանմունք.  նրան   այս  անգամ   ախտորոշել  են  Էնցեֆալիտ  ( գլխուղեղի բորբոքում)   հիվանդություն:   Նա  փոքր  տարիքում   մի  անգամ   հիվանդացել  էր   «ջրծաղիկ»-ով.  երկրորդ   անգամ  է   վարակվել   28   տարեկանում, ինչը՝  ըստ   բժիշկների   շատ   վտանգավոր  է  առողջության  համար:
Նրան  տեղափոխել  ենք  «Էրեբունի»   բժշկական   կենտրոն  և  այժմ  նա  գտնվում է  բժիշկների    հսկողության     տակ: 
Նրան      պետք  է  երկարատև   բուժում՝  ավելի  քան   6  ամիս:  Բժիշկների    խոսքով  նրան  անհրաժեշտ է  լինելու  նաև  վերականգնողական    բուժում: Հուսով  ենք, որ մեր  կենսախինդ   Նանարը  լիովին   կապաքինվի»:
Էլինարն  իր   խորհին    շնորհակալությունն  է  հայտնել   բոլոր  այն   մարդկանց, ովքեր    աջակցել  են   իրեն  բարեգործական  համերգ  կազմակերպելու  համար, ինչպես  նաև   այն  մարդկանց, ովքեր    ներկա   են  գտնվել  և   փորձել  են    ինչ-որ  կերպ    օգնել   իրենց  համաքաղաքացուն:
Նանար Պողոսյանի  լուսանկարը.  «Սեր և պատերազմ» ժողովածուի  շնորհանդեսի  ժամանակ
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:     

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search