Artsakhpress

Ռազմական

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը` ք. Հելսինկի) և նորանշանակ ռազմական կցորդ, մայոր Յան Պուկիլային (նստավայրը` ք. Մոսկվա), հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ Պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Պուկիլային  առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվել է միջազգային խաղաղության և կայունության ապահովման գործողություններին երկու երկրների ակտիվ ներդրման կարևորությունը, հատկապես` Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, որտեղ համատեղ առաքելություն են իրականացնում հայ և ֆինն զինծառայողները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search