Artsakhpress

Միջազգային

Բրիտանացի պահպանողականները պահպանում են առաջատարի դիրքը խորհրդարանական ընտրություններից առաջ

Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վստահորեն պահպանում Է առաջատարի դիրքը թագավորության խորհրդարանի՝ դեկտեմբերի 12-ին կայանալիք ընտրություններից առաջ եւ կարող Է 339 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում:

Բրիտանացի պահպանողականները պահպանում են առաջատարի դիրքը խորհրդարանական ընտրություններից առաջ

Բրիտանացի պահպանողականները պահպանում են առաջատարի դիրքը խորհրդարանական ընտրություններից առաջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է YouGov սոցիոլոգիական ընկերությունը Sky News հեռուստաալիքի պատվերով, որը դրա արդյունքները հրապարակել Է դեկտեմբերի 10-ի երեկոյան:

Հարցումը, որին մասնակցել Է 105,6 հազար մարդ, ցույց Է տալիս, որ թորիները կստանան ընտրողների ձայների 42,6 տոկոսը՝ 2017 թվականի ընտրությունների արդյունքներով 43,4 տոկոսի դիմաց այն դեպքում, երբ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կհավաքի ձայների 33,8 տոկոսը 2017 թվականի 41 տոկոսի համեմատությամբ: «Լիբերալ-դեմոկրատների» օգտին, որոնք երկու տարի առաջ ստացել Էին ընտրողների 7,6 տոկոսի աջակցությունը, իրենց ձայնը պատրաստ են տալ հարցվածների 13,6 տոկոսը: Brexit կուսակցությանը, որը հիմնվել Է այս տարվա հունվարին եւ առաջին անգամ Է մասնակցում ընտրություններին, հարցումը կանխատեսում Է բրիտանացիների 3,1 տոկոսի աջակցությունը:

Մեծ Բրիտանիայում գործող մեծամասնական ընտրական համակարգի առանձնահատկությունների հաշվառմամբ, ընտրություններում ուժերի նման դասավորությունը կապահովեր պահպանողականների վստահ մեծամասնությունը խորհրդարանում՝ 21 մանդատով ավելի, քան նախորդ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ լեյբորիստները (231 մանդատ), Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (41) եւ լիբերալ-դեմոկրատները (15) նույնիսկ միագումար իրենց տրամադրության տակ կունենային միայն 287 պատգամավորական աթոռ:

Մեծ Բրիտանիայում ընտրական տեղամասերը կբացվեն դեկտեմբերի 12-ին ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) եւ կփակվեն 22:00-ին: Ողջ գիշերն ընթանալու Է ձայների հաշվարկը եւ արդեն առավոտյան վերջնականապես պարզ կդառնա՝ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս շանս կունենա՞ իր համար լուծելու Brexit-ի դիլեման եւ առաջ շարժվելու, կամ բրիտանական քաղաքականությունը կմնա «առկախված խորհրդարանի» պատանդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search