Artsakhpress

Հասարակական

Հանրապետությունում գրիպի դեմ պատվաստումներ են կատարվում. համաճարակաբան

ԱՀ-ում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ:

Հանրապետությունում գրիպի դեմ պատվաստումներ են կատարվում. համաճարակաբան

Հանրապետությունում    գրիպի   դեմ  պատվաստումներ  են  կատարվում. համաճարակաբան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս  մասին  «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում  ասել   է ԱՀ  առողջապահության նախարարության պետական   հիգիենիկ  և  հակահամաճարակային  տեսչության  գլխավոր  մասնագետ, համաճարակաբան  Կարինե  Բալայանը:
 
Նրա  խոսքով՝   ԱՀ  առողջապահության  նախարարության  տեսչության  կողմից  սեզոնային  գրիպի   և   վերին շնչուղիների  սուր շնչառական  վարակների  կանխարգելման միջոցառումների համար կատարվում  է  ամնօրյա   մշտադիտարկում  և  հսկողություն   բուժհիմնարկներում:
«Դեկտեմբերի  9-ի  դրությամբ  հանրապետությունում  արձանագրվել  է  ամբուլատոր   հիվանդների  դիմելիության 105  դեպք, որից    95-ը՝   0-18  տարեկան  երեխաններն  են: Ստացիոնար   բաժանմունքում  կա  37  հիվանդ,   որից     34-ը  երեխաներ   են.  ունենք   հինգ  թոքաբորբ:Բուժհիմնարկներն ապահոված են անհրաժեշտ հակավիրուսային դեղամիջոցներով, ախտահանիչ  նյութերով  և  բժշկական պարագաններով: ՀՀ   առողջապահության  նախարարության  կողմից    նվիրատվության  կարգով    ԱՀ  առողջապահությանն  է  տրամադրվել   Ֆրանսիայում  արտադրված   շուրջ    1500 դեղաչափ. Արցախի  բոլոր   բուժհիմնարկներում   առկա  է   այդ  դեղաչափը: Դեկտեմբերի  1-ից  հանրապետությունում գրիպի դեմ   սկսված  է   պատվաստումները: Այն   համաշխարհային  կազմակերպության  կողմից   ստուգված   պատվաստանյութ  է:  Ցանկացողները՝ Ստեփանակերտում  կարող  են  դիմել Հանրապետական  բժշկական  կենտրոն    կամ  «Արևիկ» մանկական   հիվանդանոց, իսկ     շրջաններում՝   համապատասխան    շրջանային  բուժհիմնարկներ:  Ներկայումս    մայրաքաղաքում   կատարվել  է    57  պատվաստում, իսկ   շրջաններում՝   53: Պատվաստումները  պարտադիր     բնույթ   չեն  կրում, այն  իրականացվում  է  կամավոր   սկզբունքով: Այն  հիմնականում    նախատեսված  է     ռիսկային    խմբի     անդամների  համար:  Պատվաստանյութը     մարդու   օրգանիզմի  իմունիտետը   պահպանում  է  1   տարի: Ալերգիա  ունեցողներին  չի  թույլատրվում»,-մանրամասնել է  Կ.  Բաբայանը՝  տեղեկացնելով, որ  2018  թվականի   9  ամիսների   համեմատ, այս     տարվա  նույն  ժամանակահատվածում     հիվանդների   թիվը  նվազել  է   892-ով:
Նա  նաև   նշել է, որ  ԱՀ  առողջապահության  նախարարությունը    կոչ  է անում    հիվանդներին,որպեսզի  ժամանկին   դիմեն           բուժհիմնարկներ,                  չօգտագործեն  հակաբիոտիկներ, թաք   հագնվեն, օգտագործեն  հնրավորինս  շատ  հյութեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search