Կատալոնիայի Բարսելոնայի նահանգում խոշոր հրդեհ Է բռնկել լուծիչների եւ արդյունաբերական թափոնների վերամշակման գործարանում. հրդեհի մարմանը գործի են դրվել 28 հրշեջ խմբեր:
Իսպանիայում հրդեհ Է բռնկել լուծիչների վերամշակման գործարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարանը գտնվում Է Մոնտոռնես-դել-Վալիես եւ Մոնմելո մունիցիպալիտետների միջեւ: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հաղորդագրություն Է հրապարակել Twitter-ում, որում հրդեհի վայրի հարեւանությամբ բնակվողներին ու աշխատողներին խնդրել Է ամուր փակել դռներն ու լուսամուտները: Կատալոնիայի իշխանությունները բնակչությանը հանձնարարել են խուսափել հրդեհի շրջանից: Տեսագրության մեջ, որը հրապարակվել Է հրշեջ ծառայության Էջում, երեւում են ծխի թանձր սեւ սյուները, որոնք տեսանելի են մի քանի կիլոմետր հեռավորությունից, սաստիկ կրակը մեծ տարածք Է ճարակել:
Mundo թերթի տվյալներով՝ Մոնմելո մունիցիպալիտետի իշխանությունները հայտնել են, որ բնակչության համար «քիմիական կամ թունավորման» սպառնալիք չկա: Միեւնույն ժամանակ տարհանում Է իրականացվել հրդեհի վայրի մոտ գտնվող ընկերությունների գրասենյակներից: Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-: