Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Խորհրդակցությունը նվիրված էր վերջին ժամանակներս հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ աճին:

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Ստեփանակերտի   շուրջ   25   փողոցներում   կառուցվելու  է   երթևեկության   արհեստական    անհարթություններ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
 Նրա խոսքով՝ Ստեփանակերտի որոշ փողոցներում ԱՀ քաղաքաշինության և ԱՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրել են մի շարք ուսումնասիրություններ:
«Ուսումնասիրությունների արդյունքներով մայրաքաղաքի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ՝ այդ կերպ կանխելով ճանապարհատրանսպորտային պատահարները: Երթևեկության արհեստական անհարթությունները լինելու են շինարարական նորմերին համապատասխան. այն լինելու է մոտ 6 մ լայնությամբ: Նաև ուսումնասիրություններ են իրականացվել Ստեփանակերտի N 1, 3, 7 և 8 դպրոցների տարածքներում: Հնարավորության դեպքում նախատեսվում է ունենալ վերգետնյա անցումներ ևս, որոնք հնարավորություն կտան հետիոտնի անցումը դարձնել էլ ավելի անվտանգ: Հետագայում նախատեսում ենք իրականացնել նաև ճանապարհների լայնացում»,-մասնավորապես ասել է նախարարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search