Artsakhpress

Միջազգային

Աուն Սան Սու Չժին վճռականորեն հերքել է ռոխինջայի ցեղասպանության մեղադրանքները

Մյանմայի արտգործնախարար, պետական խորհրդական Աուն Սան Սու Չժին Հաագայում ՄԱԿ միջազգային դատարանի նիստի ժամանակ վճռականորեն հերքել է ցեղասպանության մեղադրանքները, որոնք առաջադրվում են իր երկրի իշխանություններին:

Աուն Սան Սու Չժին վճռականորեն հերքել է ռոխինջայի ցեղասպանության մեղադրանքները

Աուն Սան Սու Չժին վճռականորեն հերքել է ռոխինջայի ցեղասպանության մեղադրանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2019թ․ նոյեմբերին Գամբիայի արդարադատության նախարարությունը հայցով դիմել էր ՄԱԿ միջազգային դատարան՝ Մյանմայի իշխանություններին մեղադրելով ռոխինջայի՝ իսլամ դավանող տեղի էթնիկ խմբի ցեղասպանության մեջ։ Աուն Սան Սու Չժին, որին 1991թ․ խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել, Հաագայում հայտարարել է, թե Մյանմայի բանակը պաշտպանել է երկիրը զինված խռովարարներից եւ մեղադրանքն անվանել է «ողջ պատկերը չարտացոլող ու մոլորության մեջ գցող», հայտնում է DW-ը։
Նրա խոսքերով՝ այսօր Մյանման ներքին զինված կոնֆլիկտ ունի։ 2019թ․ աշնանը խռովարարները հարձակվել էին ոստիկանական բաժանմունքների վրա։ Ի պատասխան՝ իշխանությունները գործի էին դրել բանակը, ասել է նա։ Խոստովանելով, որ այդ հակամարտության ընթացքում կարող էին իրավասություններ գերազանցվել, նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները հետապնդում են օրենքով դրա պատասխանատուներին։
Մյանմայի դեմ Գամբիայի հայցը հիմնված է ՄԱԿ փորձագետների զեկույցի վրա, որի մեջ ասվում է, որ Մյանմայում ապրող 600 000 ռոխինջաներ բախվում են ցեղասպանության սպառնալիքի հետ։ 2019թ․ սեպտեմբերի 16-ին հրապարակված այդ փաստաթղթում Մյանմայի բանակը մեղադրվում է «երկարատեւ ցեղասպանության» մեջ։ Բացի այդ, այնտեղ նշվում է, որ զինվորները սպանել են հազարավոր մարդկանց, բռնաբարել են կանանց, դաժանորեն են վարվել երեխաների հետ, հողին են հավասարեցրել գյուղեր։ Այս ամենի հետեւանքով 740 000 մարդ ստիպված է եղել փախչել հարեւան Բանգլադեշ։
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search