Artsakhpress

Միջազգային

Իրանը չի անջատվի ինտերնետից. Ռոհանի

«Մենք պետք է կամ շրջանցենք պատժամիջոցները, կամ ստիպենք թշնամիներին զղջալ»։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում կառավարության նիստի ժամանակ:

Իրանը չի անջատվի ինտերնետից. Ռոհանի

Իրանը չի անջատվի ինտերնետից. Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կառավարությունը մտադիր է խափանել թշնամիների դավադրություններն ինչպես ներքին արտադրության ավելացման, այնպես էլ այլ քայլերի միջոցով, ինչպիսին է բանակցությունների անցկացումը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ առումով կառավարությունը գործելու է «կարմիր գծին» համապատասխան, որը մտադիր չէ հատել։
Նա նաեւ անդրադարձել է Ազգային տեղեկատվական ցանցի հարցին՝ ասելով, որ դա «չի նշանակում ինտերնետից Իրանի անջատում»։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ունենան հզոր ազգային տեղեկատվական ցանցի հասանելիություն արտասահմանյան ինտերնետի կողքին»,- նշել է Ռոհանին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search