Artsakhpress

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի հարցերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ նշել են էնեգետիկայում եւ ռազմատեխնիկական համագործակցության մեջ համատեղ ծրագրերի հետագա իրականացման կարեւորությունը:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի հարցերը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի հարցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է news.am-ը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջնահերթ թեմաներ, ներառյալ առեւտրատնտեսական կապերը։ Շեշտադրվել է էներգետիկայի եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում համատեղ ծրագրերի հետագա իրականացման կարեւորությունը։ Էրդողանը Պուտինին տեղեկացրել է Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ իր շփումների մասին։
Երկու ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Սիրիայում իրավիճակի վրա։ Նրանք կողմ են հանդես եկել Սիրիայում, այդ թվում՝ Իդլիբում ահաբեկչության դեմ պայքարի համաձայնեցված գործողություննեի ակտիվացմանը։ Ընդգծվել է այդ տարածաշրջաններում համագործակցելու ռուս-թուրքական պայմանավորվածությունների կատարման անհարաժեշտությունը։
Քննարկվել է նաեւ Լիբիայի կարգավորման խնդիրը։ Պետությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Տրիպոլիի շրջանում զինված բախումների կապակցությամբ եւ նշել են, որ իրավիճակը կկարգավորվի միայն կրակի դադարեցման եւ միջլիբիական խաղաղ բանակցություննների վերսկսման դեպքում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search