Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-ին հանդես Է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստման դատապարտմամբ:
Անկարան հակազդել Է ԱՄՆ-ի Սենատի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստմանը
Նախաձեռնությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում Է սահմանափակումներ կիրառել այն անձանց դեմ, որոնք մեղսակից են ռազմական գործողությանը Սիրիայում, մասնավորապես, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նկատմամբ: Բացի այդ, նշվում Է փաստաթղթում, ամերիկյան վարչակազմը CAATSA օրենքի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին») շրջանակում պարտավոր Է սահմանափակումներ կիրառել Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման կապակցությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է քննարկել ամեարիկացի զինծառայողների համար Ինջիռլիքի իր ավիաբազան փակելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: «Թուրքիան կարող Է ԱՄՆ-ին խնդրել՝ իր զինվորականներին դուրս բերել Ինջիռլիքի ավիաբազայից»,-նրա խոսքը մեջբերել Է Sabah թերթը: Ինչպես հայտարարել Է Չավուշօղլուն, Անկարան նաեւ կարող Է «փոխել Քուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ ծավալված են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-: