Artsakhpress

Միջազգային

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները

Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի 12-ին սկսվել են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրությունները:

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ընտրական տեղամասերը բացվել են ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) եւ կփակվեն 22:00-ին: Ողջ գիշերն ընթանալու Է ձայների հաշվարկը, եւ արդեն առավոտյան վերջնականապես պարզ կդառնա՝ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս շանս կունենա՞ իր համար լուծելու Brexit-ի դիլեման եւ առաջ շարժվելու, թե բրիտանական քաղաքականությունը կմնա «առկախված խորհրդարանի» պատանդը:
Սպասվում Է, որ ընտրական տեղամասերի փակումից շատ չանցած կհրապարակվեն BBC-ի Էկզիթպոլերի տվյալները, որոնցով կարելի կլինի նախնական պատկերացում կազմել քվեարկության արդյունքների վերաբերյալ: Խորհրդարանի ստորին պալատում կնտրվեն 650 պատգամավոր՝ Անգլիայում 553 ընտրատարածքներից, Շոտլանդիայում՝ 59, Ուելսում՝ 40 եւ Հյուսիսային Իռլանդիայում 18 ընտրատարածքներից: Կառավարություն կազմելու իրավունքը կստանա այն կուսակցությունը, որ ընդրությունների արդյունքներով պարզ մեծամասնություն կունենա Համայնքների պալատում:
Հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է YouGov սոցիոլոգիական ընկերությունը Sky News հեռուստաալիքի պատվերով, որը դրա արդյունքները հրապարակել Է դեկտեմբերի 10-ի երեկոյան, վկայում են, որ Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վստահորեն պահպանում Է առաջատարի դիրքը թագավորության խորհրդարանի՝ ընտրություններից առաջ եւ կարող Է 339 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում:
Հարցումը, որին մասնակցել Է 105,6 հազար մարդ, ցույց Է տալիս, որ թորիները կստանան ընտրողների ձայների 42,6 տոկոսը՝ 2017 թվականի ընտրությունների արդյունքներով 43,4 տոկոսի դիմաց այն դեպքում, երբ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կհավաքի ձայների 33,8 տոկոսը 2017 թվականի 41 տոկոսի համեմատությամբ: «Լիբերալ-դեմոկրատների» օգտին, որոնք երկու տարի առաջ ստացել Էին ընտրողների 7,6 տոկոսի աջակցությունը, իրենց ձայնը պատրաստ են տալ հարցվածների 13,6 տոկոսը: Brexit կուսակցությանը, որը հիմնվել Է այս տարվա հունվարին եւ առաջին անգամ Է մասնակցում ընտրություններին, հարցումը կանխատեսում Է բրիտանացիների 3,1 տոկոսի աջակցությունը:
Մեծ Բրիտանիայում գործող մեծամասնական ընտրական համակարգի առանձնահատկությունների հաշվառմամբ, ընտրություններում ուժերի նման դասավորությունը կապահովեր պահպանողականների վստահ մեծամասնությունը խորհրդարանում՝ 21 մանդատով ավելի, քան նախորդ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ լեյբորիստները (231 մանդատ), Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (41) եւ լիբերալ-դեմոկրատները (15) նույնիսկ միագումար իրենց տրամադրության տակ կունենային միայն 287 պատգամավորական աթոռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search