Artsakhpress

Սփյուռք

ANCA-ն ողջունել է Սենատում հակաթուրքական օրինագծի ընդունումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) ողջունել է Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի քվեարկությունը, որի արդյունքում ընդունվել է հակաթուրքական օրինագիծ:

ANCA-ն ողջունել է Սենատում հակաթուրքական օրինագծի ընդունումը

ANCA-ն ողջունել է Սենատում հակաթուրքական օրինագծի ընդունումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է Asbarez-ը, ձայների 18 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ ընդունված փաստաթուղթը Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում է ենթադրում:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն օրինագծի ընդունման առնչությամբ ասել է, որ տպավորիչ է տեսնել տարբեր կուսակցություններից սենատորների միահամուռ դիրքորոշումը՝ հանուն արդարության, փոխանցում է tert.am-ը:

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որն օրինագծի համահեղինակներից է, նշել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայի գործողությունները «չափից ավելի են և անընդունելի»: Խոսքը, մասնավորապես, Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման և ռուսական C-400 համակարգերի գնման մասին է:

Ըստ սենատորների՝ Թուրքիայի դեմ թիրախային պատժամիջոցները համարժեք պատասխան են այդ երկրի գործողություններին:

Օրինագիծը կոչ է անում սահմանափակել ամերիկյան արտադրության զենքի վաճառքը, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցներից վարկերի տրամադրումը Թուրքիային:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search