Artsakhpress

Միջազգային

National Interest-ը նշել Է աշխարհի ամենահզոր նավատորմները

The National Interest հանդեսը նշել Է աշխարհի ամենահզոր ռազմածովային նավատորմների հնգյակը՝ դրանում ներառելով ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան:

National Interest-ը նշել Է աշխարհի ամենահզոր նավատորմները

National Interest-ը նշել Է աշխարհի ամենահզոր նավատորմները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Առաջին տեղում են Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը: Ինչպես նշել Է հոդվածի հեղինակը, ԱՄՆ-ն ունի ավելի շատ նավեր, քան ցանկացած նավատորմ աշարհում: «Ոչ մի այլ ռազմածովամին նավատորմ այդպիսի գլոբալ ընդգրկում չունի, ինչպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, որոնք կանոնավորապես գործում են Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսներում, ինչպես նաեւ Միջերկրական ծովում եւ Պարսից ծոցում»,- նշում Է նա:
Ամերիկյան նավատորմը, հիշեցնում Է հրատարակությունը, ունի տասն ավիակիր, ինը դեսանտային նավ, 22 հածանավ, 62 Էսկադրային ականակիր, 17 ֆրեգատ եւ 72 սուզանավ: Երկրորդ հորիզոնականում տեղ Է գտել Չինաստանի ռազմածովային նավատորմը: Ներկայում Չինաստանն ունի մեկ ավիակիր, երեք դեսանտային տրանսպորտ, 25 Էսկադրային ականակիր, 42 ֆրեգատ, ութ ատոմային եւ շուրջ 50 սովորական սուզանավ: Ցանկում երրորդ տեղն զբաղեցնում Է Ռուսաստանի ռազմածովային նավատորմը:
Ռուսաստանի նավատորմի կազմում կա 79 խոշոր նավ, այդ թվում՝ մեկ ավիակիր, հինգ հածանավ, 13 Էսկադրային ականակիր եւ 52 սուզանավ: Չորրորդ տեղում Է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմը: Ներկայում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերն ունեն երեք մեծ դեսանտային նավ, 19 ֆրեգատ եւ Էսկադրային ականակիր, յոթ ատոմային հարվածային սուզանավ եւ չորս սուզանավ՝ բալիստիկ հրթիռներով: Հնգյակը եզրափակել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերը: Ծագող արեւի երկրի նավատորմն իր կազմում ունի 114 նավ, ըստ որում դրա միջուկը 46 միավոր քանակով Էսկադրային ականակիրներն են: Ըստ որում Ճապոնիայի ստորջրյա նավատորմը, որը բաղկացած Է 16 նավից, լավագույններից մեկն Է աշխարհում, կարծում Է The National Interest-ը, հաղորդել Է ՈԻԱ Նովոստի գործակալությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Search