Artsakhpress

Քաղաքական

2020 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը Խորհրդարանում ընդհատվել է 4 օրով

Այսօր կայացել է ԱՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որին ներկա էին 28, բացակա` 5 պատգամավոր:

2020 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը Խորհրդարանում ընդհատվել է 4 օրով

2020 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը Խորհրդարանում ընդհատվել է 4 օրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նիստին քննարկման է ներկայացվել «ԱՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Իր խոսքում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ Հանրապետության Նախագահի կողմից նախագիծը Խորհրդարանին է ներկայացվել նոյեմբերի 15-ին, իսկ նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում այն քննարկվել է մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում:
 
Ներկայացնելով 2020 թ.-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ասել է, որ գալիք տարվա բյուջետային քաղաքակա­նությունն ուղղված է լինելու տնտեսական աճի խթանման և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2020 թ.-ի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են եկամուտների գծով` 120 մլրդ 906.5 մլն դրամ, ծախսերի գծով` 120 մլրդ 775.6 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի` 130.9 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 55.1 մլրդ դրամի չափով, որը 2019 թ.-ի համար պլանավորված եկամուտների նկատմամբ նվազել է 2.6 մլրդ դրամով կամ 4.5 %-ով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 54.6 մլրդ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից պակաս 4.5 %-ով, արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 14.5 %:
Ա. Հարությունյանը նշել է, որ սեփական եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառներն են հանդիսանում պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակությունների նվազման միտումները:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը: Նա նշել է, որ բյուջեի նախագծի քննարկումներն անցել են կառուցողական մթնոլորտում, և պատգամավորների կողմից բարձրացված հարցերին կառավարության անդամների կողմից տրվել են սպառիչ պատասխաններ:
Պետական բյուջեի ծառայողական և պետական գաղտնիք պարունակող հոդվածների մասին դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Սերգեյ Հարությունյանը:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Գագիկ Բաղունցը և Էդուարդ Աղաբեկյանը:
Հաջորդիվ ներկայացված հարցերի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Անդրադառնալով սեփական եկամուտների նվազման վերաբերյալ հնչեցրած թվերին՝ պետնախարարն ասել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ի պատասխան՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ միայն 2018 թ.-ին սեփական եկամուտների աճը կազմել է 31.4 %, իսկ 2019 թ.-ին կանխատեսվող ցուցանիշը կկազմի 7.1%: Դիվերսիֆիկացիայի քաղաքականության շնորհիվ՝ 2020 թ.-ին հանքարդյունաբերության մասնաբաժինը ընդհանուր հարկային եկամուտներում կնվազի՝ 33 %-ից հասնելով 23%-ի:
Պատգամավորների մեկ այլ մտահոգություն վերաբերում էր աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը: Գ. Մարտիրոսյանը հիշեցրել է՝ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման հարցում Արցախը միասնական քաղաքականություն է վարում Հայաստանի հետ:   
Այսօրվա նիստին Խորհրդարանն ընդհատել է «ԱՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը, և 24 ժամվա ընթացքում պատգամավորներն ու խմբակցությունները կարող են ներկայացնել երկրորդ խումբ առաջարկությունները: Պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 19-ին կայանալիք լիագումար նիստի ընթացքում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search