Artsakhpress

Միջազգային

Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման հինգ պայման Է նշել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ երկրի «ապագայի բանաձեւը» բաղկացած Է հինգ պայմանից, որոնցից գլխավորը երկրում խաղաղության հասնելն Է

Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման հինգ պայման Է նշել

Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման հինգ պայման Է նշել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առանց խաղաղության ոչ մի զարգացում չի կարող լինել: Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր պայմաններով, այսինքն՝ Ուկրաինային տարածքների ու մեր մարդկանց վերադարձմամբ»,-գրել Է Զելենսկին «Նովոյե վրեմյա» հանդեսի հատուկ թողարկման սյունակում:

Երկրորդ տեղում Զելենսկին դրել Է «արդյունավետ ինստիտուտները եւ բոլորի համար խաղի թափանցիկ կանոնները», ինչին դասել Է «կոռուպցիայի նկատմամբ հաղթանակը եւ արդար դատարանները, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը»:

Երրորդ պայմանը նա համարել Է ներդրումների ներգրավումը, ինչի համար կպահանջվի «վերացնել անանցանելի արգելքները եւ անհարկի կարգավորումները, որոնք արգելակում են բիզնեսի զարգացումը», չորրորդը՝ որակապես այլ ենթակառուցվածքը, այդ թվում՝ ճանապարհները: «Սա այն ամենն Է, ինչն օգնում Է մարդուն՝ ապրել ու հաջողության հասնել Ուկրաինայում: Բժշկական ու կրթական, թվային ու Էներգետիկական, ֆինանսական ու կոմունալ ենթակառուցվածքը»,-հավելել Է նախագահը:

Հինգերորդ բաղադրիչը Զելենսկին համարում Է ժողովրդի իշխանությունը երկրում, ընդ որում՝ «ոչ դեկլարատիվ, այլ իրական»:

Ուկրաինայի նախագահն ընդունել Է, որ երկիրը չի կարող գլոբալ առաջատարության հավակնել ո՛չ տարածքային առումով, ո՛չ ռազմական հզորության տեսանկյունից, ինչպես նաեւ օգտակար հանածոների արդյունահանման, տեխնոլոգիաների բնագավառում կամ արդյունաբերական ներուժով: Միեւնույն ժամանակ Զելենսկին գտնում Է, որ Ուկրաինան կարող Է դառնալ «աշխարհի առավել դինամիկորեն զարգացող երկիրը»:
Ավելի վաղ Զելենսկին արդեն հայտարարել Է, որ Դոնբասում խաղաղության հասնելը համարում Է գլխավոր նպատակը պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search