Artsakhpress

Ռազմական

Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը հայոց բանակն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այն հանգամանքը, որ վերջին 1.5 տարվա ընթացքում հայկական զինված ուժերում տեղի են ունեցել հսկայական փոփոխություններ:

Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը հայոց բանակն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը հայոց բանակն է. Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաշինյանն այս մասին ասաց պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում:
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է: Այստեղ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական, և՛ դիվանագիտական կոմպոնենտ կա, բայց, այնուամենայնիվ, մեր արձանագրումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը զինված ուժերն են, հայոց բանակն է, և այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին 1.5 տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հստակ փոփոխություններ:
Ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների, այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ, և մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում, զինված ուժերի զարգացման բնագավառում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ սպառազինությունների ձեռքբերումը այս ոլորտում կառավարության վարած քաղաքականության մի հատվածն է ընդամենը: «Ես շատ կարևոր եմ համարում, որ լրջագույն քայլեր են արվել զինված ուժերի ծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ, և այս ուղղությամբ նույնպես մենք մեր աշխատանքները շարունակելու ենք: Իհարկե, այս համատեքստում կան բազմաթիվ քննարկումներ, հրապարակումներ, քննադատություններ: Ես դրանք կբաժանեի երկու մասի: Առաջին՝ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ և նույնիսկ հակազդեցություն է առաջացնում, և սա բնական մասն է: Բայց կա նաև երկրորդ հատվածը, որ իհարկե, մենք բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որպեսզի այն բարեփոխումները և փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք իրենց բովանդակությամբ, կատարման որակով և արդյունքով 100 տոկոսով համապատասխան լինեն մեր մտադրություններին, մեր ցանկություններին և վերջնական նպատակներին»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search