Artsakhpress

Ռազմական

2018-ին ամենաշատ զենք վաճառած TOP 100 ընկերությունները. SIPRI

Ստոկհոլմյան SIPRI ինստիտուտը հրապարակել է 2018թ. աշխարհում ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած 100 ընկերությունների ցանկը:

2018-ին ամենաշատ զենք վաճառած TOP 100 ընկերությունները. SIPRI

2018-ին ամենաշատ զենք վաճառած TOP 100 ընկերությունները. SIPRI
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ցուցակում կա 43 ամերիկյան, 10 ռուսական, 2 թուրքական, 3 իսրայելական և 1 ուկրաինական ընկերություն, փոխանցում է Razm.info-ն:
* Ցուցակում առհասարակն ընդգրկված են չինական ընկերություները: Ըստ SIPRI-ի՝ իրենք հստակ տվյալներ չեն գտել, սակայն նույնիսկ ենթադրյալ տվյալներով՝ առնվազն չինական երկու ընկերություն կարող է հայտնվել լավագույն տասնյակում: Ըստ այդմ՝ ներկայացվող ցուցակը լիարժեք չէ, ինչպես նաև ստույգ չեն ընկերությունների զբաղեցրած հորիզոնականները:
Առաջին տասը հորիզոնականները զբաղեցնում են 5-ական ամերիկյան, մեկական բրիտանական, միջեվրոպական, ֆրանսիական, իտալական և ռուսական ընկերություններ:
Ցանկը ինչպես միշտ գլխավորում է ամերիկյան Lockheed Martin (47,2 մլրդ դոլար) ընկերությունը, չեն փոխվել նաև երկրորդից չորրորդ հորիզականները զբաղեցնող ընկերությունների հերթականությունը։ Իսկ անցած տարի 5-րդ տեղը զբաղեցրած BAE Systems ընկերությունը զիջել է դիրքերը General Dynamics Corporation–ին 1 հորիզոնականով։
2018  2017  ընկերություն  երկիր եկամուտ
2017 թ․
եկամուտ
2018 թ․
վաճառքի աճը (%) Ռազմական արտադրանքի բաժինը (%)
1 1 Lockheed Martin ԱՄՆ $44,935.00 $47,260.00 5.2 88
2 2 Boing ԱՄՆ $27,577.00 $29,150.00 5.7 29
3 3 Northrop Grumman corp. ԱՄՆ $22,908.00 $26,190.00 14 87
4 4 Raytheon ԱՄՆ $22,570.00 $23,440.00 3.9 87
5 6 General Dynamics Corp. ԱՄՆ $19,969.00 $22,000.00 10 61
6 5 BAE Systems Մեծ Բրիտանիա $22,384.00 $21,210.00 -5.2 95
7 7 Airbus Նիդերլանդ–Ֆրանսիա $10,691.00 $11,650.00 9.0 15
8 9 Leonardo Իտալիա $9,403.00 $9,820.00 4.4 68
9 10 Almaz-Antey Ռուսաստան $8,195.00 $9,640.00 18 98
10 8 Thales Ֆրանսիա $9,601.00 $9,470.00 -1.4 50
Թուրքական
Զեկույցում գրված է, որ Թուրքիան տարածաշրջանում խոշորագույն ազդեցություն ունեցող տերություն դառնալու նպատակով վերջին տարիներին մեծացնում է իր ռազմական ծախսերը և զարգացնում է տեղական ռազմարդյունաբերական համալիրը։
Ցուցակում ընդգրկվել է թուրքական 2 ընկերություն, որոնց վաճառքը միասին աճել է 22 տոկոսով՝ 2․8 մլրդ դոլարով։
ՀՕՊ, ՌէՊ, հրետանային համակարգեր արտադրող «Ասելսան» ընկերությունը 2017-ի համեմատ 41 տոկոսով ավելի շատ ռազմական արտադրանք է վաճառել՝ 1 մլրդ 740 մլն դոլարի արտադրանքի վաճառքով զբաղեցնելով 54-րդ հորիզոնականը:
Մյուս ընկերությունը «Թուրքական ավիաշինական ընկերությունն» (ԹԱԻ) է։ Այն արտադրում է օրինակ «Աթաք» հարվածային ուղղաթիռը, «Անքա» ԱԹՍ-ն, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռը։ Այս տարի 11 հորիզոնականով զիջել է դիրքերը։
2018 2017 Ընկերություն 2018 (ռազմ., մլն $) 2017 (ընդհնուր, մլն $) աճ Ռազմական արտադրանքի բաժինը (%)
54 62 Aselsan 1740 1 237 41 93
84 72 Turkish Aerospace Industries 1070 1065 0.5 86
Իսրայելական
TOP 50 ընկերությունների ցանկում կա իսրայելական 3 ընկերություն, որոնք Ադրբեջանին զենք են վաճառում նրանց:
Ընկերություն Եկամուտ (մլն $)
28. Elbit Systems 3550
39. Israel Aerospace Industries 2650
44. Rafael Advanced Defense Systems 2540
Բաց աղբյուրներից հայտնի դարձած տվյալներով՝ նշված 3 ընկերությունները Ադրբեջանին վաճառել են առնվազն հետևյալ զինտեխնիկան՝
  • Elbit Systems — Lynx (Լինքս) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 120 մմ տրամաչափի Cardom ականանետներ, ղեկավարման համակարգեր, Hermes 450, 900, Skylark հետախուզական և Skystriker մահապարտ ԱԹՍ-ներ։ Ընկերությունը նաև արդիականացրել է Ադրբեջանի Տ-72 տանկերը: 
  • Israel Aerospace Industries — LORA օպերատիվ-մարտավարական հրթիռներ, Barak-8 ԶՀՀ-ներ, Harop մահապարտ, Heron հետախուզական ԱԹՍ-ներ, Skystar 300 աերոստատներ ևն: Ընկերությունն արդիականացրել է Ադրբեջանի Մի-17 ուղղաթիռները:
  • Rafael Advanced Defense Systems — Spike LR հակատանկային հրթիռային համալիրներ:
Գրաֆիկում ներկայացված է 2018-ին զենքի համաշխարհային վաճառքի երկրների բաժինը։ Թուրքիան «այլ» բաժնում է։
2018-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն ըստ երկրների
2018-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն ըստ երկրների
Ցանկում ներառվել են 10 ռուսական ընկերություններ, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search