Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի խորհրդարանի 5 խմբակցությունները դատապարտել են Սենատի ընդունած բանաձևը

Թուրքիայի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում խստորեն դատապարտել են ԱՄՆ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

Թուրքիայի խորհրդարանի 5 խմբակցությունները դատապարտել են Սենատի ընդունած բանաձևը

Թուրքիայի խորհրդարանի 5 խմբակցությունները դատապարտել են Սենատի ընդունած բանաձևը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ բանաձևը «խեղաթյուրում է պատմական փաստերը և խախտում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»: Այնտեղ նաև նշվում է, որ բանաձևն անվավեր է պատմության և իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև թուրք ժողովրդի և միջազգային հանրության կարծիքով»:

Նրանք ընդգծում են, որ այդ բանաձևը «կեղտոտ խաղի մի մասն է» Թուրքիայի դեմ: Երկրի խորհրդարանը պատմաբաններին կոչ է արել կատարել մանրազնին ուսումնասիրություն 1915-ի իրադարձությունների վերաբերյալ՝ իրազեկելով համաշխարհային հանրությանը դրանց արդյունքների մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան բացել է իր արխիվները բոլոր հետազոտողների, այդ թվում՝ հայերի համար:

Փաստաթուղթը ստորագրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, «Ժողովրդահանրապետական» կուսակցության, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, «Ազգային շարժում» և «Բարի» կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search