Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում օրեր առաջ տեղի ունեցած հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 6-ից հասնելով 16-ի:
Նորզելանդական կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ առաջիկա օրերին զոհերի թիվը կավելանա, քանի որ հոսպիտալացվածներից շատերը եղել են ծայրահեղ ծանր վիճակում և փրկվելու հնարավորություն չեն ունեցել, փոխանցում է tert.am-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ժայթքման ժամանակ հրաբխային խառնարանում զբոսաշրջիկներ են եղել:
Իշխանություններին հաջողվել է կղզուց տարհանել մարդկանց միայն մի մասին, կան անհետ կորածներ:
Ենթադրվում է, որ կղզում մնացած որևէ մեկին չի հաջողվել ողջ մնալ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-: