Artsakhpress

Տնտեսական

ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Կատարի Պետությունում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։

ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Քննարկվել են Հայաստանի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։ Մասնավորապես հեռանկարային են համարվել գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։ Հետագա արդյունավետ փոխգործակցության համար զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխայցելությունների ակտիվացումն ու միմյանց հնարավորությունների բացահայտումը։
Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում է պետության կողմից։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search