Սիրիայի Հոմս քաղաքից արևելք ընկած շրջանում 1 մլն խորանարդ մետր հզորությամբ երկու գազային հանքավայր է շահագործման հանձնվել:
Սիրիայում գազի երկու հանքավայր է շահագործման հանձնվել
Գերատեսչությունից նշել են, որ տեղի մասնագետների ջանքերով ռեկորդային ժամանակահատվածում սկսվել է 1 մլն խորանարդ մետր հավելյալ գազի մատակարարումը` հանքավայրերի գործարկման և ընդհանուր ցանցին միացման շնորհիվ:
Նախարարությունը մասնավորեցրել է, որ գազի աճող պահանջարկով պայմանավորված՝ հանքավայրերի միացման աշխատանքները 15 օր են տևել: