ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020 թվականի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին։
Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովը։
ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020 թվականի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց առաջիկա համապետական ընտրություններում ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը հիմնել հետեւյալ դրույթների վրա.
-Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապահովել ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը,
-Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը,
-սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,
-կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը,
-զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,
-վերաբնակեցման համակարգված, լայնածավալ եւ հետեւողական իրականացումը,
-«Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանության եւ անվտանգության համակարգի կատարելագործումը: