Artsakhpress

Միջազգային

Կրեմլում մեկնաբանել են Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպման մասին հարցը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ նոր հաղորդակցման շուրջ նախապատրաստական աշխատանքներ ներկայում տեղի չեն ունենում:

Կրեմլում մեկնաբանել են Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպման մասին հարցը

Կրեմլում մեկնաբանել են Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպման մասին հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կիրակի Ռուսական Առաջին ալիքով «Մեծ խաղ» հաղորդման եթերում, փոխանցում է news.am-ը:
«Ներկայումս բարձր մակարդակում շփումների համար որեւէ նախախատրաստական աշխատանք չի ընթանում: Նախագահ Պուտինը հավանաբար պատրաստ է ցանկացած շփման, նա ինքը դա բազմիցս պնդել է դա: Այդուհանդերձ, դեռեւս Պուտինի եւ Թրամփի միջեւ շփումների մասին որեւէ ծրագիր չկա»,-հայտարարել է նա:
Ռուսաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ամերիկյան կողմի հետ կապերն ապահովվում են դիվանագետների եւ զինվորականների մակարդակում:
«Փառք Աստծո, շփումներն իրականանում են դիվանագիտական  մակարդակում, մեր դիվանագետների մակարդակում, կան շփումներ զինվորականների մակարդակում, եւ դա լավ է: Դա, առնվազն, թույլ է տալիս ապահովել երկխոսություն կարճաժամկետ խնդիրների շուրջ եւ հնարավորություն ընձեռել մեզ հետագայում չունենալ կտրուկ տարաձայնություններ»,-հավելել է նա:
Ինչպես նշել է Պեսկովը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմանի հարաբերությունների օրակարգում դեռ կան շատ կարեւոր հարցեր, օրինակ, սպառազինման վերահսկողության խնդիրը, այդ թվում՝ Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման եւ կրճատման պայմանագրի շուրջ: Սակայն, ըստ Պեսկովի, Մոսկվան դեռ չի տեսնում ինչ-որ ռեալ քայլեր ԱՄՆ-ի կողմից, որոնք կապացուցեին հարաբերությունների նորմալացմանն ուղղված մտադրությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search